ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը քրեական գործերով նոր շոուներ է բեմադրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին հարուցված քրեական գործերը և դրանց վերաբերյալ տարածված տեղեկությունները վկայում են, որ գործող իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ նոր շոուներ են բեմադրում՝ փորձելով վարկաբեկել նախկին իշխանություններին, ինչպես նաև հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք պայքարում են օրենքի գերակայության համար։ Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում, նաև այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու համար ևս 9 անձ է ձերբակալվել։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա դեպքերի մասին է։ Մի քանիսն արդեն ձերբակալվել և դատապարտվել էին, բայց իրավապահները հայտարարում են, թե նոր մարդկանց են կարողացել հայտնաբերել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել։ Այս կերպ փաշինյանական իշխանությունը կրկին փորձում է օգտագործել նոյեմբերի 9-ի դեպքերը՝ քրեական վարույթներ հարուցելու, ընդդիմադիրներին մեկուսացնելու համար։

Ամենազավեշտալին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված նոր քրեական մեղադրանքն է։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին նախագահը մեղադրվում է 2008 թ․-ին նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։

Ըստ հաղորդագրության, Սերժ Սարգսյանը կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառքի գործարքի անցկացմանը, կաշառքի հիմնական մասն էլ Սարգսյանն իբր ստացել է կանխիկ, մնացածը փոխանցվել է փոխկապակցված անձի հաշվին որպես բարեգործություն։

3-րդ նախագահի թիմում վստահ են, որ այս մեղադրանքը փլուզվելու է ինչպես բոլոր նախկին մեղադրանքները։ Բայց գործող իշխանությունները սրանով ընդամենը փորձում են այսրոպեական խնդիր լուծել և, բոլորովին հաշվի չառնելով, որ նման մեղադրանքները լրջորեն ազդում են երկրի հեղինակության և վարքի վրա, փորձում են նախկին նախագահների հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և իրենց էլ ներկայացնել որպես արդարության մարտիկներ։ 

Բելլա Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular