ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ»,- այս խոսքերն ասել է Սյուզի Շալունցը, որի որդին ունի աուտիզմ, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր… Բայց նա չմասնակցեց։

 

Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ… Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։

Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։

Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։

Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։

Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։

Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։
Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։

Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։

Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։

Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։

Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։
Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»,- նշել է Շալունցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular