Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ»,- այս խոսքերն ասել է Սյուզի Շալունցը, որի որդին ունի աուտիզմ, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր… Բայց նա չմասնակցեց։

 

Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ… Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։

Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։

Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։

Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։

Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։

Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։
Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։

Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։

Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։

Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։

Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։
Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»,- նշել է Շալունցը։

Հնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր
Ամենադիտված