ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

GB News-ը Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի կալանքին է անդրադարձել՝ հրապարակումը վերնագրելով՝ «Քրիստոնյայի ահազանգը․ հոր «ապօրինի» կալանքի և «էթնիկ զտման» հետևանքով ավերված եկեղեցիների պայմաններում «մեզնից ոչ ոք ապահով չէ»:

Ստորև հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները GB News-ին հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել Աստվածաշնչից։

Հարևան Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյա բարերարի որդին հայտարարել է, որ «մեզնից ոչ ոք ապահով չէ»՝ նշելով, որ իր հայրը «էթնիկ զտման» զոհ է։

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, առաջադրել են 42 մեղադրանք: Նրա որդու՝ Դավիթի բնութագրմամբ դա «կեղծ դատավարություն» է՝ «դատավարականմի շարք խախտումներով»։ Ռուբենը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հիմնել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ Ռուբենի որդի Դավիթը GB News-ին պատմել է, որ իր հայրն այսօր ապօրինի կալանքի տակ է Ադրբեջանում։
Դավիթը քննադատում է միջազգային լրատվամիջոցներին իր հոր պես դեպքերի վրա «աչք փակելու» համար։ Նա ասում է․ «Մենք նրա կալանավորման մասին իմացանք սոցցանցերից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը շատ նպատակային քայլ էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյային ցույց տալով, որ մեզնից ոչ ոք ապահով չէ»։

Չնայած կալանքին, Դավիթի խոսքով իր հայրը շարունակում է «ամուր» մնալ։

«Նա մի քանի անգամ նշել է, որ չի ցանկանում բողոքել պահման պայմաններից, քանի որ դա կշեղի ուշադրությունն ամբողջ գործընթացի ապօրինի լինելուց։ Մենք շաբաթական առավելագույնը մեկ-երկու անգամ կարողանում ենք նրա հետ մեկ-երկու րոպեանոց զանգեր ունենալ, բայց ոչ պարբերական։ Նախկինում նրա հետ խոսում էինք Կարմիր խաչի միջոցով։ Սակայն վերջերս հայտարարվեց, որ այդ երկրում Կարմիր խաչի գրասենյակը փակվում է, ինչն էլ ավելի կսահմանափակի մեր հաղորդակցումը։ Դուստրս ծնվել է նրա կալանքի ընթացքում։ Հույս ունենք, որ մոտ ապագայում նա կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու, ինչը մեզ համար ցավալի է»։
Փաստաբան Ջարեդ Գենսերը GB News-ին Վաշինգտոնից հայտնել է, որ Ռուբենին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից։ «Սա հակասում է Ադրբեջանի ներկայացրած թեզին, թե այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, և թե այն տարածքների ապօրինի գրավման մասին է», – ասում է նա։

Գենսերը նաև քննադատում է համաշխարհային լրատվամիջոցներին՝ նշելով, որ կենտրոնացած լինելով Գազայի և Ուկրաինայի պատերազմների վրա՝ «անտեսվում» է տարածաշրջանի քրիստոնյաների ծանր վիճակը։ Նա հավելում է. «Կովկասում տեղի ունեցած էթնիկ այս զտումը չի արժանացել համաշխարհային մեծ ուշադրության»։

Միաժամանակ նա հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարևորել է հայ քրիստոնյաների ազատությանն ուղղված ջանքերը, քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «հետաքրքրված չէ» խաղաղությամբ։
Փաստաբանն ընդգծում է. «Որպես Ռուբենին և մյուս բանտարկյալներին պաշտպանող կողմի համար մեր խնդիրն այն էր, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը ցանկություն չունեին առաջնահերթ դարձնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կամ իրենց քաղաքացիների ազատ արձակումը։ Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular