Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

GB News-ը Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի կալանքին է անդրադարձել՝ հրապարակումը վերնագրելով՝ «Քրիստոնյայի ահազանգը․ հոր «ապօրինի» կալանքի և «էթնիկ զտման» հետևանքով ավերված եկեղեցիների պայմաններում «մեզնից ոչ ոք ապահով չէ»:

Ստորև հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները GB News-ին հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել Աստվածաշնչից։

Հարևան Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյա բարերարի որդին հայտարարել է, որ «մեզնից ոչ ոք ապահով չէ»՝ նշելով, որ իր հայրը «էթնիկ զտման» զոհ է։

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, առաջադրել են 42 մեղադրանք: Նրա որդու՝ Դավիթի բնութագրմամբ դա «կեղծ դատավարություն» է՝ «դատավարականմի շարք խախտումներով»։ Ռուբենը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հիմնել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ Ռուբենի որդի Դավիթը GB News-ին պատմել է, որ իր հայրն այսօր ապօրինի կալանքի տակ է Ադրբեջանում։
Դավիթը քննադատում է միջազգային լրատվամիջոցներին իր հոր պես դեպքերի վրա «աչք փակելու» համար։ Նա ասում է․ «Մենք նրա կալանավորման մասին իմացանք սոցցանցերից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը շատ նպատակային քայլ էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյային ցույց տալով, որ մեզնից ոչ ոք ապահով չէ»։

Չնայած կալանքին, Դավիթի խոսքով իր հայրը շարունակում է «ամուր» մնալ։

«Նա մի քանի անգամ նշել է, որ չի ցանկանում բողոքել պահման պայմաններից, քանի որ դա կշեղի ուշադրությունն ամբողջ գործընթացի ապօրինի լինելուց։ Մենք շաբաթական առավելագույնը մեկ-երկու անգամ կարողանում ենք նրա հետ մեկ-երկու րոպեանոց զանգեր ունենալ, բայց ոչ պարբերական։ Նախկինում նրա հետ խոսում էինք Կարմիր խաչի միջոցով։ Սակայն վերջերս հայտարարվեց, որ այդ երկրում Կարմիր խաչի գրասենյակը փակվում է, ինչն էլ ավելի կսահմանափակի մեր հաղորդակցումը։ Դուստրս ծնվել է նրա կալանքի ընթացքում։ Հույս ունենք, որ մոտ ապագայում նա կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու, ինչը մեզ համար ցավալի է»։
Փաստաբան Ջարեդ Գենսերը GB News-ին Վաշինգտոնից հայտնել է, որ Ռուբենին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից։ «Սա հակասում է Ադրբեջանի ներկայացրած թեզին, թե այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, և թե այն տարածքների ապօրինի գրավման մասին է», – ասում է նա։

Գենսերը նաև քննադատում է համաշխարհային լրատվամիջոցներին՝ նշելով, որ կենտրոնացած լինելով Գազայի և Ուկրաինայի պատերազմների վրա՝ «անտեսվում» է տարածաշրջանի քրիստոնյաների ծանր վիճակը։ Նա հավելում է. «Կովկասում տեղի ունեցած էթնիկ այս զտումը չի արժանացել համաշխարհային մեծ ուշադրության»։

Միաժամանակ նա հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարևորել է հայ քրիստոնյաների ազատությանն ուղղված ջանքերը, քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «հետաքրքրված չէ» խաղաղությամբ։
Փաստաբանն ընդգծում է. «Որպես Ռուբենին և մյուս բանտարկյալներին պաշտպանող կողմի համար մեր խնդիրն այն էր, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը ցանկություն չունեին առաջնահերթ դարձնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կամ իրենց քաղաքացիների ազատ արձակումը։ Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է»։

Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»
Ամենադիտված