ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել. «Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել:

Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պար­տադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրակա­նացնողը «էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահան­ջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրեք՝ 12 հազար դրամ: Այս ըն­կերությունը կապվում է օրերս Բավրայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ:

Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ հուսով են, այլևս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածնե­րի համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular