Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել:
Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պարտադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրականացնողը «էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահանջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրեք՝ 12 հազար դրամ: Այս ընկերությունը կապվում է օրերս Բավրայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ:
Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ հուսով են, այլևս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածների համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: