ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց և տղամարդկանց սեքսուալության առանձնահատկություններն ու տարբերությունները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Համարվում է, որ կանանց համար կարևոր է սիրային նախերգանքը, ինչպես նաև տղամարդու ուշադրությունն ու քնքշությունը, մինչդեռ տղամարդիկ պատրաստ են ցանկացած պահի սեքսով զբաղվել: Որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան ինչպես ինքներն իրենց, այնպես էլ զուգընկերոջը, սեքսոլոգ ու հոգեթերապևտ Լարիսա Շտարկը բացատրել է տարբերությունը կանանց ու տղամարդկան սեքսուալության միջև:

 

Սեքսուալությունն այն է, թե ինչպես են մարդիկ արտահայտում և բավարարում իրենց սեռական ցանկությունը: Այս գործընթացը պայմանավորված է կենսաբանական, հոգեբանական ու սոցիալ-մշակութային գործոններով:

 

Մարդկանց սեքսուալությունը խիստ անհատական է և կախված է դաստիարակությունից, բնավորությունից, կենսաբանական առանձնահատկություններից ու պահվածքից, սակայն, այնումենայնիվ, կան որոշ գծեր, որոնք հատուկ են գրեթե բոլոր տղամարդկանց կամ գրեթե բոլոր կանանց:

 

Տղամարդկանց սեքսուալության առանձնահատկությունները

 

1.      Տղամարդիկ ձգտում են հնարավորինս շատ զուգընկերուհիներ ունենալ

 

Տղամարդիկ ցանկանում են կայանալ սեռական կյանքում, ուստի ձգտում են շատ զուգընկերուհիներ ունենալ: Սա է պատճառը, տղամարդիկ ավելի հեշտ են սեռական կապի մեջ մտնում գրեթե անծանոթ կնոջ հետ, քան կանայք: Նրանք չեն հետաքրքրվում զուգընկերուհու հոգեվիճակով, չեն ուզում դառնալ մշտական զուգընկեր կամ ամուսին:

 

2.      Տղամարդիկ ավելի պրակտիկ կերպով են օգտագործում իրենց սեքսուալությունը

 

Տղամարդիկ ավելի պրակտիկ են և սեքսն ընկալում են որպես են մի քանի փուլից բաղկացած աշխատանք, որն ավարտվում է կոնկրետ արդյունքով՝ օրգազմով: Տղամարդկանց սեքսուալությունը բավական պարզ է, քանի որ այն կրում է ֆիզիոլոգիական բնույթ:

 

Իրենց «աշխատանքը» լավ կատարելու համար նրանք կենտրոնանում են էրեկցիայի վիճակի, ֆրիկցիոն ընթացքի տևողության ու օրգազմի վրա, ընդ որում՝ ոչ միայն իրենց, այլև զուգընկերուհու համար:

 

3.      Տղամարդիկ սեքսում հաջողակ լինելու անհրաժեշտություն են զգում

 

Տղամարդիկ աշխատում են խուսափել հարաբերություններում հուզականությունից, քանի որ կարծում են, որ զգացմունքները կխանգարեն լավ կատարել իրենց «աշխատանքը»: Ինքնագնահատականն և ինքնավստահությունը պահպանելու  համար տղամարդը պետք է հիանալի սիրեկան լինի: Ցավոք՝ նման պահվածքը շատ արագ հանգեցնում է սեռական թուլության, քանի որ զգացմունքների բացակայության դեպքում զուգընկերուհին կարճ ժամանակ անց անհետաքրքիր է դառնում:

 

4.      Տղամարդիկ ունեն զգացմունքներն ու սեքսը տարանջատելու սովորություն

 

Առհասարակ տղամարդիկ կանանց բաժանում են երկու խմբի՝ սեքսի համար և սիրո, ընտանիքի ու առօրյայի համար: Սա է պատճառը, որ հաճախ նրանք պահպանում են իրենց երկարատև հարաբերությունները, նույնիսկ եթե սեքսը մշտական զուգընկերուհու հետ նրանց այլևս չի հետաքրքրում: Տղամարդկանց համար շատ ավելի հեշտ է սեռական ցանկությունը որևէ այլ կնոջ հետ բավարարելը, քան մշտական զուգընկերուհու հետ սեռական կյանքը կարգավորելը:

 

5.      Տղամարդիկ ունեն «աչքերով սիրելու» սովորություն

 

Տղամարդկանց գրավում է կանանց արտաքինը և այս փաստը պայմանավորված է նրանով, որ դարեր շարունակ կանանց սեքսուալությունն արգելված էր և ժխտվում էր, որ նրանք սեռական ցանկություն են ունենում: Համարվում էր, որ կանայք միայն պետք է ցուցադրեն իրենց և լինեն սեռական հետաքրքրության առարկա: Տղամարդիկ սովոր են, որ պետք է ուշադրություն դարձնեն կանանց արտաքինին, իսկ կանայք պետք է, իրենց հերթին, փորձեն գրավել տղամարդկանց ուշադրությունը:

 

Կանանց սեքսուալության առանձնահատկությունները

 

1.      Կանայք ձգտում են իդեալականացնել զուգընկերոջը

 

Կանանց սեքսուալությունն ավելի շատ կախված է հոգեբանական ու սոցիալ-մշակութային ասպեկտներից, քան ֆիզիոլոգիական ու կենսաբանական: Նրանց համար շատ կարևոր է զուգընկերոջ հանդեպ վստահության առկայությունը: Հատկապես կարևոր է զուգընկերոջը որևէ բանի համար գնահատելն ու հարգելը:

 

Կանանց գրավում են իրական տղամարդու կերպարին համապատասխանող տղամարդիկ: Եթե կինը հետաքրքրվում է որևէ մեկով, նա գրեթե չի նկատում ընտրյալի թերությունները: Ընդ որում՝ սեռական ցանկությունը տղամարդու հանդեպ կպահպանվի այնքան ժամանակ, մինչ նա համապատասխանում է կատարյալ տղամարդու այդ կերպարին:

 

Հաճախ սեռական ցանկությունը պահպանվում է նույնիսկ տղամարդու կողմից վատ վերաբերմունքի, անուշադրության ու կոպտության դեպքում, ինչը պայմանավորված է նրանով, որ իդեալական զուգընկերոջ կերպարը հիմնվում է ընտանիքում ծնողների հարաբերությունների մոդելի վրա: Բարեբախտաբար՝ «երազանքների տղամարդու» կերպարը կարող է փոխվել:

 

2.      Կանայք կարող են հաճույք ստանալ ոչ միայն օրգազմից

 

Եթե տղամարդկանց համար սկզբունքայնորեն կարևոր է օրգազմ ստանալը, ապա կանայք կարող են իրենց բավարարված զգալ նույնիսկ հասարակ շփման դեպքում: Հաճույք կարող են պատճառել գրակախառնությունները, համբույրները և նույնիսկ սեքսը, որը չի ավարտվել օրգազմով:

 

Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ կանայք կարող է բավարարվել նույնիսկ առանց օրգազմի, մինչդեռ տղամարդիկ՝ ոչ: Սա չի նշանակում, որ կանանց համար օրգազմը նշանակություն չունի, պարզապես սեռական բավականություն ստանալու հարցում նրանց կարող են օգնել նաև այլ գործոններ:

 

3.      Կանայք ունեն «ականջներով սիրելու» սովորություն

 

Կանանց համար սիրո պլատոնաէրոտիկ ասպեկտը շատ ավելի կարևոր է, քան սեքսուալը: Կանանց մարմնի վրա ավելի շատ էրոգեն գոտիներ կան, նրանք ավելի զգայուն են և հպումներից ավելի մեծ հաճույք են ստանում: Տղամարդկանց էրոգեն գոտիները հիմնականում գտնվում են սեռական օրգանների հատվածում, ուստի նրանց համար ավելի հետաքրքիր է սեռական ակտը, քան սիրային նախերգանքը:

 

Բացի այդ, կանանց համար հաճելի է տղամարդկանց լսելը: Նրանց դուր են գալիս հաճոյախոսությունները և առհասարակ տղամարդկանց պատմությունները, քանի որ այն տղամարդը, որն ուզում է տպավորություն գործել, կխոսի իր հաջողությունների մասին՝ փորձելով համապատասխանել կնոջ համար իդեալական տղամարդու կերպարին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular