ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շիզոֆրենիայի մի քանի երանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանը երեկ հերթական անգամ ապացուցեց, որ քաղաքական խոսքի և քաղաքակրթության հետ բացարձակ որևէ առնչություն չունի, իսկ պատճառը Նիկոլ Փաշինյանն էր, որի տված «համերգը» այս անգամ գերազանցեց նույնիսկ քպականների սպասելիքները։ Բղավոցներ, հայհոյանքներ, սպառնալիքներ, իրավունքի հետ կապ չունեցող հայտարարություններ, մի քիչ էլ, և «Քաղաքացիական պայմանագիրն» իսկական ձեռնամարտի կբռնվեր հանուն Փաշինյանի։

Ամեն ինչ սկսվեց, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը Փաշինյանին մեղադրեց կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության չենթարկելու, մամուլի հրապարակումներն անհետևանք թողնելու մեջ։ Հիշեցրեցին ԱՆԻՖ-ը, Նոր Նորքի թաղապետի հետ կապված միջադեպը։ Ի պատասխան, ողջամիտ որևէ խոսք չկարողանալով ասել, Փաշինյանն անցավ վիրավորանքների։ Ընդհուպ նստած տեղից, պատգամավորներից մեկի հասցեին, հնչեցրեց «համբալ» արտահայտությունը։ Կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները գործող իշխանությունների համար ամենածանրն են, քանի որ որևէ բացատրություն չունեն, միջազգային կառույցներն էլ փաստել են, Հայաստանում կոռուպցիան շարունակում է շատ ավելի մեծ ծավալներով, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, թե համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել։

Ի դեպ, Փաշինյանի շիզոֆրենիայի ևս մեկ պատճառ կար երեկ։ Նա իրեն պատեպատ էր զարկում, քանի որ տեղեկացել էր, որ Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին հրավիրված է եղել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են, թե՞ ոչ, բայց այն, որ երկրորդ նախագահին հրավիրել են, արդեն իսկ հունից հանել էր Փաշինյանին, որը խորհրդարանում երեկ իրեն պահում էր «նռնակը ձեռքին կապիկի պես»։

Շուշան Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular