ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ X-ի իր էջից հեռացրել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որում «Ցեղասպանություն» բառն էր պարունակում։ Որոշ ժամանակ անց նոր գրառում է հայտնվել, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» բառը։ Փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։ «Այս օրը հիշեցնում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագություններ չկրկնվեն», նշվում է գրառման մեջ, որը նույնական է եղել 2 հրապարակումներում էլ։

Կարելի է գուշակել, թե ինչու է դիտորդական առաքելությունը հեռացրել իր նախնական գրառումը՝ այդ կերպ փորձելով, թերևս, սիրաշահել թուրքական կողմին։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը ցեղասպանության ժխտման և հրաժարման ուղղությամբ, ոչ պակաս ողջամիտ և տրամաբանական է թվում, որ վարչապետի աշխատակազմից կարող են խնդրած լինել, հեռացնել գրառման մեջ առկա ցեղասպանություն բառը։

Փաշինյանն ինքն իր ուղերձում չափազանց քիչ է հիշատակել «Ցեղասպանություն» բառը, փոխարենն օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը։ Նույն այդ արտահայտությունը երեկ հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում։ Դեմոկրատական վարչակազմի օրոք 2021 թ․-ին Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ուղիղ այդ մասին նշելով իր ուղերձում։ 4 տարի շարունակ դեմոկրատների վարած քաղաքականությունից հետո նոր հանրապետական վարչակազմը կարծես վերադառնում է իր հին ավանդույթներին, օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, ինչը, նշենք, փրձագետների կողմից դիտարկում է որպես տվյալ հարցում Սպիտակ տան վարչակազմի հետքայլ։

Տարօրինակն այստեղ, իհարկե Եվրամիության դիտորդական առաքելության պահվածքն է, որը ոչ մեկնաբանել, ոչ էլ պարզաբանել է իր արածը։ Ցանկալի կլիներ, որպեսզի դիտորդական առաքելությունը կամ եվրոպական գործիչներն ի վերջո պատասխանեին՝ ինչպես են գնահատում 1915 թվականի իրադարձությունները՝ «Մեծ Եղե՞ռն», թե՞ «Ցեղասպանություն», քանի որ դրանից է կախված նաև հայ ժողովրդի վերաբերմունքը նույն Եվրոպայի հանդեպ, ուր իբր սլանում է Նիկոլ Փաշինյանը։

Մանե Փիլոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular