Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ X-ի իր էջից հեռացրել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որում «Ցեղասպանություն» բառն էր պարունակում։ Որոշ ժամանակ անց նոր գրառում է հայտնվել, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» բառը։ Փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։ «Այս օրը հիշեցնում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագություններ չկրկնվեն», նշվում է գրառման մեջ, որը նույնական է եղել 2 հրապարակումներում էլ։

Կարելի է գուշակել, թե ինչու է դիտորդական առաքելությունը հեռացրել իր նախնական գրառումը՝ այդ կերպ փորձելով, թերևս, սիրաշահել թուրքական կողմին։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը ցեղասպանության ժխտման և հրաժարման ուղղությամբ, ոչ պակաս ողջամիտ և տրամաբանական է թվում, որ վարչապետի աշխատակազմից կարող են խնդրած լինել, հեռացնել գրառման մեջ առկա ցեղասպանություն բառը։

Փաշինյանն ինքն իր ուղերձում չափազանց քիչ է հիշատակել «Ցեղասպանություն» բառը, փոխարենն օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը։ Նույն այդ արտահայտությունը երեկ հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում։ Դեմոկրատական վարչակազմի օրոք 2021 թ․-ին Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ուղիղ այդ մասին նշելով իր ուղերձում։ 4 տարի շարունակ դեմոկրատների վարած քաղաքականությունից հետո նոր հանրապետական վարչակազմը կարծես վերադառնում է իր հին ավանդույթներին, օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, ինչը, նշենք, փրձագետների կողմից դիտարկում է որպես տվյալ հարցում Սպիտակ տան վարչակազմի հետքայլ։

Տարօրինակն այստեղ, իհարկե Եվրամիության դիտորդական առաքելության պահվածքն է, որը ոչ մեկնաբանել, ոչ էլ պարզաբանել է իր արածը։ Ցանկալի կլիներ, որպեսզի դիտորդական առաքելությունը կամ եվրոպական գործիչներն ի վերջո պատասխանեին՝ ինչպես են գնահատում 1915 թվականի իրադարձությունները՝ «Մեծ Եղե՞ռն», թե՞ «Ցեղասպանություն», քանի որ դրանից է կախված նաև հայ ժողովրդի վերաբերմունքը նույն Եվրոպայի հանդեպ, ուր իբր սլանում է Նիկոլ Փաշինյանը։

Մանե Փիլոյան

Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ»
Ամենադիտված