ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ունիկում բալզամ

ՖՈՏՈ

Խոսենք Հունգարիայի խորհրդանիշներից մեկի և, հավանաբար, ամենահայտնի ալկոհոլային խմիչքի՝ դառը Zwack Unicum-ի՝ Ունիկում բալզամի մասին: Անգլախոս աշխարհում դառը խմիչքները կոչվում են բիտտերներ, այլ երկրներում, ինչպես և մեզ մոտ դրանք անվանում ենք բալզամներ, այսինքն խոտաբույսերի և դրանց արմատների ալկոհոլային թուրմեր:

Այդ բալզամի բաղադրատոմսը հորինել է Ավստրո-Հունգարիայի կայսր Ջոզեֆ II-ի պալատական բժիշկ Ջոզեֆ Զվակը: Ըստ լեգենդի այդ բալզամի բուժիչ ազդեցությունը զգալուց հետո կայսրը բացականչել է. «Das ist ein Unikum!», որն էլ դարձել է այդ ըմպելիքի անվանումը։ Ավելի ուշ տաղանդավոր բժիշկ–բուսաբանը Բուդապեշտում կազմակերպել է ալկոհոլային թուրմերի՝ բալզամների բավականին շահավետ արտադրություն՝ իր ըմպելիքները մատակարարելով թագավորական արքունիքին։ Արտադրությունը զարգացել է և փոխանցվել սերնդե սերունդ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Զվակների ընտանիքը ստիպված է եղել գաղթել Իտալիա, քանի որ նրանք հրաժարվել են կառավարությանը հայտնել իրենց բալզամի գաղտնի բաղադրատոմսը։ Հունգարիայի կոմունիստական կառավարությունը կազմակերպել է բալզամի սեփական արտադրությունը, բայց դա բաղադրատոմսով տարբերվել է օրիգինալից, թեև ունեցել է նույն անվանումը։ Միայն 1989 թվականին իշխող ռեժիմի անկումից հետո է Յոզեֆ Զվակի հետնորդը՝ Պետեր Զվակը, վերսկսել Ունիկում բալզամի արտադրությունը հունգարական հողում:

Ո՞րն է Unicum-ի բաղադրատոմսը: Ինչպես որոշ այլ թուրմերի դեպքում, դրա պատրաստման բաղադրատոմսը գաղտնի է պահվում։ Այնուամենայնիվ, որոշ բաներ հայտնի են: Մասնավորապես, ենթադրվում է, որ բալզամի արտադրության մեջ օգտագործվում է մոտ 40 տարբեր խոտաբույսեր, որոնց մի մասը թրջում են սպիրտով, որը հետագայում թորում են, իսկ մյուս մասը մեկ ամիս հնեցնում են մաքուր սպիրտով։ Գործընթացի վերջում երկու բաղադրիչները խառնում են և հետագայում հնեցնում կաղնե տակառներում: Գործարանի ոչ մի աշխատակից չգիտի ամբողջական բաղադրատոմսը: Ընդ որում Զվակների ընտանիքը մրցակիցներին մոլորեցնելու համար միտումնավոր գնում է ավելի շատ խոտաբույսերի տեսակներ, քան իրականում օգտագործում է: Ինչ էլ որ լինի, բաղադրատոմսը պահպանվել է նույնությամբ երկու հարյուր տարի։

Ունիկում բալզամն ունի հարուստ մուգ շագանակագույն գույն: Համը հստակ բացահայտում է որդանակի և տարբեր խոտաբույսերի բույրը, այն բավականին դառն է: Ըմպելիքը կարելի է օգտագործել և՛ որպես ապերիտիվ, և՛ որպես դեժիստիվ՝ մի փոքր սառեցնելուց հետո։ Հաշվի առնելով նրա ակտիվ հոմեոպաթիկ բաղադրությունը՝ խորհուրդ չի տրվում բալզամն օգտագործել մեծ քանակությամբ։ Բավական կլինի ուտելուց առաջ ձեր սիրելի ըմպելիքի մեկ բաժակը կամ մեկ թեյի գդալը: Ունիկումն իր հարուստ բույրի շնորհիվ, կատարյալ է նաև կոկտեյլների համար:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular