ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ, նրանք մինչև հիմա սպասում են հայրիկին». սերժանտ Լևոն Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանան Արարատի մարզից է, Լևոնը՝ Գեղարքունիքի: «Լևոնը մեզ մոտ իրենց այգուց բանջարեղեն էր բերել վաճառելու: Այդ ժամանակ էլ հանդիպեցինք, ծանոթացանք, սկսեցինք շփվել: Ես 17 տարեկան էի, Լևոնը՝ 22: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով շփվում էինք: Մի անգամ էլ քեռու հետ եկան մեզ մոտ: Հետո քեռին ասաց՝ գնում ենք քրոջս տուն՝ Վարդենիս, սուրճ խմելու: Եկանք սուրճ խմելու, և պարզվեց, որ ինձ փախցրել, բերել են իրենց տուն»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Լիանան՝ Լևոնի կինը: Եվ այդպես էլ կազմվում է նրանց ընտանիքը: Այս տարի կլրանա նրանց ամուսնության 13 տարին: Լևոնն ու Լիանան ունեն չորս երեխա՝ մեկ տղա և երեք աղջիկ: «Բացի մեր մեծ երեխայից, մյուս երեխաներս ծնվել են Քառօրյա, 44օրյա և Սեպտեմբերյան պատերազմների տարիներին»:

Լևոնը ծնունդով Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2008 թվականին զորակոչվել է բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Գերազանց ծառայության համար ստացել է սերժանտի կոչում։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության Քարվաճառում, ծառայել է Օմարի լեռներում:

Լիանան ասում է՝ Լևոնը հայրենասեր էր, ծնողասեր, սիրող ամուսին էր և լավ հայր: «Բոլորին օգնության էր հասնում: Հարևաններից ինչ-որ մեկն ասեր, որ այսինչ հարցում իրեն օգնություն է անհրաժեշտ, անմիջապես ձեռք կմեկներ: Վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը: Որպես ծնող՝ միշտ ձգտել է լավագույնն անել իր երեխաների համար և արել է: Դիրքերից իջնում էր, այգու գործերն էր անում, հողագործությամբ զբաղվում, բանվորությամբ: Բերքահավաքի ժամանակ միշտ ներկա էր, երբեք իրենից չենք լսել, որ ասի՝ այս գործը չեմ անի կամ չեմ կարող անել: Երբեք չի բավարարվել պայմանագրային ծառայությամբ՝ որպես աշխատանք, չի ասել՝ աշխատում եմ, էլ ուրիշ ոչինչ չեմ անի: Ցանկացած աշխատանք արել է իր տան համար»:

Մասնակցել է 2016 թ. Քառօրյա պատերազմին: «Ապրիլ յան պատերազմից հետո կարող էր դուրս գալ պայմանագրային ծառայությունից, բայց չարեց դա: Միայն մեկ տարի է մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձել հայրենիք ու շարունակել պայմանագրային ծառայությունը»: Լևոնը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: «Լևոնը շատ ծնողասեր էր, հոգ էր տանում ծնողների մասին, ինչ հարց լիներ, նրանց կողքին էր: 44-օրյայի ժամանակ սկեսուրս վատառողջ էր, ասում էր՝ միայն թե տղես կռվից անփորձանք գա, հետո ինչ կլինի, թող լինի: Պատերազմը վերջացավ, ու նա մահացավ»:

Թեժ մարտերի է մասնակցել Լևոնը 44-օրյա պատերազմի ժամանակ, ընկերներ կորցրել: Ոտքից բեկորային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել Մարտունու հիվանդանոցում: Երկարատև բուժումից հետո վերադարձել է դիրքեր՝ ընկերների մոտ: Քարվաճառը հանձնելուց հետո ջոկատով տեղափոխվել են Սիսիան, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Արտանիշ։ Հսկել է Կուտականի դիրքերը:

Երկու պատերազմի բովով անցած Լևոնը հայտնվում է երրորդ պատերազմի շրջափուլում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում հայտնվեց նաև Գեղարքունիքի մարզը: «Այդ ժամանակ Լևոնը դիրքերում էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 10-ին ենք խոսել: Ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երեխաների հետ խոսեց: Ամեն անգամ, երբ հեռախոսով խոսում էինք, իմ տղան պարտադիր ասում էր՝ զինվորներին, զինվոր հոպարներին բարևի: Այդ օրն էլ նույնը կրկնեց: Դա մեր վերջին զրույցն էր»:

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել» օրեր անց: «Ես իրեն անընդհատ զանգահարում էի, զանգերն անպատասխան էին մնում: Նա ինձ չէր էլ ասել, թե որ դիրքում է: Բայց երբ պատերազմն սկսվեց, մենք այդ դիրքերը տեսնում էինք: Բայց ես չգիտեի, որ ինքն այդ հատվածում է: Տեսնում էինք, թե ինչպես են կրակում, ինչ է կատարվում: Քույրիկս զանգեց՝ ասում են, որ Վարդենիսում կռիվ է սկսվել, Լևոնից ի՞նչ լուր կա: Ես իրեն ասացի, որ զանգում եմ, բայց զանգերիս չի պատասխանում: Քույրիկս էր զանգահարել, զանգին թշնամու զինվոր էր պատասխանել, ասել՝ «Карабах Азербайджан», և անջատել զանգը: Չգիտեինք, թե ինչ մտածել»:

Հետո սկսվում է սպասման շրջանը, օրեր, երբ ընտանիքներին տարբեր ու ավելի հաճախ իրար հակասող տեղեկություններ են փոխանցում: «Մեկ շաբաթ ոչ մի լուր չունեինք իրենից: Ամեն մեկը մի բան էր ասում, մեկը, թե գերի է, մյուսը, թե անտառներում է, մեկն էլ մեկ ուրիշ բան էր ասում: Պետության կողմից որևէ տեղեկություն չենք ստացել: Երևի 10 օր անց արդեն 9 հոգու մարմին փոխանցեցին հայկական կողմին, նրանց մեջ էր նաև ամուսինս: Նկարներով, նաև ԴՆԹ հետազոտությամբ պարզեցինք իր ինքնությունը: Նա գլխի շրջանում էր վիրավորում ստացել»:

Ապրելու ուժի մասին: Լիանան նշում է՝ երեխաներն են ստիպում ամուր լինել, նրանք են ուժ տալիս կյանքը շարունակելու. «Նայում ես իրենց ու հասկանում, որ թույլ լինելու տարբերակ չունես: Իրենք մինչև հիմա սպասում են հայրիկին»:

Հ. Գ. - Սերժանտ Լևոն Հարությունյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ», «Մարտական ծառայություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular