Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հանուն երեխաներիս պետք է ուժեղ լինեմ, նրանք մինչև հիմա սպասում են հայրիկին». սերժանտ Լևոն Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանան Արարատի մարզից է, Լևոնը՝ Գեղարքունիքի: «Լևոնը մեզ մոտ իրենց այգուց բանջարեղեն էր բերել վաճառելու: Այդ ժամանակ էլ հանդիպեցինք, ծանոթացանք, սկսեցինք շփվել: Ես 17 տարեկան էի, Լևոնը՝ 22: Սոցիալական ցանցերից մեկի միջոցով շփվում էինք: Մի անգամ էլ քեռու հետ եկան մեզ մոտ: Հետո քեռին ասաց՝ գնում ենք քրոջս տուն՝ Վարդենիս, սուրճ խմելու: Եկանք սուրճ խմելու, և պարզվեց, որ ինձ փախցրել, բերել են իրենց տուն»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Լիանան՝ Լևոնի կինը: Եվ այդպես էլ կազմվում է նրանց ընտանիքը: Այս տարի կլրանա նրանց ամուսնության 13 տարին: Լևոնն ու Լիանան ունեն չորս երեխա՝ մեկ տղա և երեք աղջիկ: «Բացի մեր մեծ երեխայից, մյուս երեխաներս ծնվել են Քառօրյա, 44օրյա և Սեպտեմբերյան պատերազմների տարիներին»:

Լևոնը ծնունդով Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2008 թվականին զորակոչվել է բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Գերազանց ծառայության համար ստացել է սերժանտի կոչում։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության Քարվաճառում, ծառայել է Օմարի լեռներում:

Լիանան ասում է՝ Լևոնը հայրենասեր էր, ծնողասեր, սիրող ամուսին էր և լավ հայր: «Բոլորին օգնության էր հասնում: Հարևաններից ինչ-որ մեկն ասեր, որ այսինչ հարցում իրեն օգնություն է անհրաժեշտ, անմիջապես ձեռք կմեկներ: Վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը: Որպես ծնող՝ միշտ ձգտել է լավագույնն անել իր երեխաների համար և արել է: Դիրքերից իջնում էր, այգու գործերն էր անում, հողագործությամբ զբաղվում, բանվորությամբ: Բերքահավաքի ժամանակ միշտ ներկա էր, երբեք իրենից չենք լսել, որ ասի՝ այս գործը չեմ անի կամ չեմ կարող անել: Երբեք չի բավարարվել պայմանագրային ծառայությամբ՝ որպես աշխատանք, չի ասել՝ աշխատում եմ, էլ ուրիշ ոչինչ չեմ անի: Ցանկացած աշխատանք արել է իր տան համար»:

Մասնակցել է 2016 թ. Քառօրյա պատերազմին: «Ապրիլ յան պատերազմից հետո կարող էր դուրս գալ պայմանագրային ծառայությունից, բայց չարեց դա: Միայն մեկ տարի է մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձել հայրենիք ու շարունակել պայմանագրային ծառայությունը»: Լևոնը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: «Լևոնը շատ ծնողասեր էր, հոգ էր տանում ծնողների մասին, ինչ հարց լիներ, նրանց կողքին էր: 44-օրյայի ժամանակ սկեսուրս վատառողջ էր, ասում էր՝ միայն թե տղես կռվից անփորձանք գա, հետո ինչ կլինի, թող լինի: Պատերազմը վերջացավ, ու նա մահացավ»:

Թեժ մարտերի է մասնակցել Լևոնը 44-օրյա պատերազմի ժամանակ, ընկերներ կորցրել: Ոտքից բեկորային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել Մարտունու հիվանդանոցում: Երկարատև բուժումից հետո վերադարձել է դիրքեր՝ ընկերների մոտ: Քարվաճառը հանձնելուց հետո ջոկատով տեղափոխվել են Սիսիան, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Արտանիշ։ Հսկել է Կուտականի դիրքերը:

Երկու պատերազմի բովով անցած Լևոնը հայտնվում է երրորդ պատերազմի շրջափուլում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում հայտնվեց նաև Գեղարքունիքի մարզը: «Այդ ժամանակ Լևոնը դիրքերում էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 10-ին ենք խոսել: Ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երեխաների հետ խոսեց: Ամեն անգամ, երբ հեռախոսով խոսում էինք, իմ տղան պարտադիր ասում էր՝ զինվորներին, զինվոր հոպարներին բարևի: Այդ օրն էլ նույնը կրկնեց: Դա մեր վերջին զրույցն էր»:

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում, տուն «վերադարձել» օրեր անց: «Ես իրեն անընդհատ զանգահարում էի, զանգերն անպատասխան էին մնում: Նա ինձ չէր էլ ասել, թե որ դիրքում է: Բայց երբ պատերազմն սկսվեց, մենք այդ դիրքերը տեսնում էինք: Բայց ես չգիտեի, որ ինքն այդ հատվածում է: Տեսնում էինք, թե ինչպես են կրակում, ինչ է կատարվում: Քույրիկս զանգեց՝ ասում են, որ Վարդենիսում կռիվ է սկսվել, Լևոնից ի՞նչ լուր կա: Ես իրեն ասացի, որ զանգում եմ, բայց զանգերիս չի պատասխանում: Քույրիկս էր զանգահարել, զանգին թշնամու զինվոր էր պատասխանել, ասել՝ «Карабах Азербайджан», և անջատել զանգը: Չգիտեինք, թե ինչ մտածել»:

Հետո սկսվում է սպասման շրջանը, օրեր, երբ ընտանիքներին տարբեր ու ավելի հաճախ իրար հակասող տեղեկություններ են փոխանցում: «Մեկ շաբաթ ոչ մի լուր չունեինք իրենից: Ամեն մեկը մի բան էր ասում, մեկը, թե գերի է, մյուսը, թե անտառներում է, մեկն էլ մեկ ուրիշ բան էր ասում: Պետության կողմից որևէ տեղեկություն չենք ստացել: Երևի 10 օր անց արդեն 9 հոգու մարմին փոխանցեցին հայկական կողմին, նրանց մեջ էր նաև ամուսինս: Նկարներով, նաև ԴՆԹ հետազոտությամբ պարզեցինք իր ինքնությունը: Նա գլխի շրջանում էր վիրավորում ստացել»:

Ապրելու ուժի մասին: Լիանան նշում է՝ երեխաներն են ստիպում ամուր լինել, նրանք են ուժ տալիս կյանքը շարունակելու. «Նայում ես իրենց ու հասկանում, որ թույլ լինելու տարբերակ չունես: Իրենք մինչև հիմա սպասում են հայրիկին»:

Հ. Գ. - Սերժանտ Լևոն Հարությունյանը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ», «Մարտական ծառայություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Հուղարկավորված է Փոքր Մասրիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը
Ամենադիտված