ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Սյունիքում հանգիստ չի անցել։ Ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ կրակել է թշնամին։ Խնածախի բնակչի հավաստմամբ՝ երեկ նաև ցերեկն են կրակել։

«Ընդհանրապես միշտ կրակում են գիշերը՝ ժամը 22:30-ից հետո, իսկ երեկ նաև ցերեկն են կրակել։ Գնալով կյանքը վտանգավոր է դառնում այստեղ։ Արդարության համար պիտի նշեմ, որ գյուղում խուճապ չկա, մի տեսակ արդեն սովորական են դարձել դրանք, բայց անհանգստություն կա, որովհետև չգիտենք ինչ է իրենց ուզածը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական բանակի թիրախում միայն դիրքերը չեն, այլ բնակելի տները։ Մարտի 31-ին փամփուշտի գնդակը հայտնվել էր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի  տանը։ 

«Դրանից հետո գյուղացիները նկատել են, որ իրենց տների տանիքների վրա ևս անցքեր կան, որոնք հայտնաբերել են ավելի ուշ։ Շատերը չեն բարձրաձայնել։ Պետք է մի խաղաղ բնակիչ զոհվի նո՞ր հասկանան, բա մարդ էսքան անտեր կլինի՞ իր սեփական հայրենիքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է օրախնդիր։ Արոտավայրերը ադրբեջանցիների դիտարկման տակ են, խոտատարածքներն ու ցանքատարածքները՝ ևս։ Մեր գյուղից մեկը անասուններին առաջացրել է դեպի բաց դաշտ, ադրբեջանցիները կրակել են և զգուշացրել՝ «առաջ չգաք, թե չէ կկրակենք»։ Խեղճ գյուղացին ի՞նչ անի»,- հարցնում է թշնամու դիրքերին մոտ ապրող խնածախցի տղամարդը։ 

Նշենք, որ 2020 թվականից հետո նույն պատմությունը՝ նույն սցենարով կիրառվել է նաև Արցախում։ Հարակից ադրբեջանական դիրքերից կրակել են Կարմիր շուկա-Թաղավարդ, Շոշ-Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Ասկերանի վերին ենթաշրջանում և Մարտունու ու Մարտակերտի շրջանների գյուղերում թիրախի տակ են հայտնվել քաղաքացիական անձինք, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդպես մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Մարտակերտի նռան այգիներում հող մշակելիս։ Այժմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային բնակավայրերի բնակիչների համար են պարբերական դարձել թշնամու ահաբեկչական գործողությունները։ 

Նույն վիճակն է նաև Խոզնավար, Արավուս և Տեղ գյուղերում։ Իսկ ահա Գորիս խոշորացված համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերում՝ հանգիստ է եղել։

«Կրակոցներ նախորդ օրերին լսել ենք, բայց քանի որ մեր գյուղերը հեռու են սահմանից, խորքից ենք լսում։ Ամեն դեպքում, որ կրակում են դա փաստ է։ Էսպես խաղաղության չեն գնում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց վերիշենցի ուսուցչուհին։

Նաև հավելեց, որ մարդիկ չեն հավատում ՊՆ-ին, ասում՝ մենք մեր աչքի տեսածին հավատանք, թե՞ կառույցի հաղորդագրություններին, որոնք ոչնչի մասին են:

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ին հայտնել էին, որ սահմանամերձ համայնքների վարչական ղեկավարներին «վերևներից» արգելվել է որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, նրանց խստիվ զգուշացրել են դա չանել: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular