Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Սյունիքում հանգիստ չի անցել։ Ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ կրակել է թշնամին։ Խնածախի բնակչի հավաստմամբ՝ երեկ նաև ցերեկն են կրակել։

«Ընդհանրապես միշտ կրակում են գիշերը՝ ժամը 22:30-ից հետո, իսկ երեկ նաև ցերեկն են կրակել։ Գնալով կյանքը վտանգավոր է դառնում այստեղ։ Արդարության համար պիտի նշեմ, որ գյուղում խուճապ չկա, մի տեսակ արդեն սովորական են դարձել դրանք, բայց անհանգստություն կա, որովհետև չգիտենք ինչ է իրենց ուզածը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական բանակի թիրախում միայն դիրքերը չեն, այլ բնակելի տները։ Մարտի 31-ին փամփուշտի գնդակը հայտնվել էր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի  տանը։ 

«Դրանից հետո գյուղացիները նկատել են, որ իրենց տների տանիքների վրա ևս անցքեր կան, որոնք հայտնաբերել են ավելի ուշ։ Շատերը չեն բարձրաձայնել։ Պետք է մի խաղաղ բնակիչ զոհվի նո՞ր հասկանան, բա մարդ էսքան անտեր կլինի՞ իր սեփական հայրենիքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է օրախնդիր։ Արոտավայրերը ադրբեջանցիների դիտարկման տակ են, խոտատարածքներն ու ցանքատարածքները՝ ևս։ Մեր գյուղից մեկը անասուններին առաջացրել է դեպի բաց դաշտ, ադրբեջանցիները կրակել են և զգուշացրել՝ «առաջ չգաք, թե չէ կկրակենք»։ Խեղճ գյուղացին ի՞նչ անի»,- հարցնում է թշնամու դիրքերին մոտ ապրող խնածախցի տղամարդը։ 

Նշենք, որ 2020 թվականից հետո նույն պատմությունը՝ նույն սցենարով կիրառվել է նաև Արցախում։ Հարակից ադրբեջանական դիրքերից կրակել են Կարմիր շուկա-Թաղավարդ, Շոշ-Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Ասկերանի վերին ենթաշրջանում և Մարտունու ու Մարտակերտի շրջանների գյուղերում թիրախի տակ են հայտնվել քաղաքացիական անձինք, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդպես մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Մարտակերտի նռան այգիներում հող մշակելիս։ Այժմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային բնակավայրերի բնակիչների համար են պարբերական դարձել թշնամու ահաբեկչական գործողությունները։ 

Նույն վիճակն է նաև Խոզնավար, Արավուս և Տեղ գյուղերում։ Իսկ ահա Գորիս խոշորացված համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերում՝ հանգիստ է եղել։

«Կրակոցներ նախորդ օրերին լսել ենք, բայց քանի որ մեր գյուղերը հեռու են սահմանից, խորքից ենք լսում։ Ամեն դեպքում, որ կրակում են դա փաստ է։ Էսպես խաղաղության չեն գնում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց վերիշենցի ուսուցչուհին։

Նաև հավելեց, որ մարդիկ չեն հավատում ՊՆ-ին, ասում՝ մենք մեր աչքի տեսածին հավատանք, թե՞ կառույցի հաղորդագրություններին, որոնք ոչնչի մասին են:

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ին հայտնել էին, որ սահմանամերձ համայնքների վարչական ղեկավարներին «վերևներից» արգելվել է որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, նրանց խստիվ զգուշացրել են դա չանել: 

 

Կրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված