ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ արհեստական ​​բանականության (ԱԲ) համաշխարհային շուկան 2033 թ. դրությամբ կհասնի 4,8 տրիլիոն դոլարի, իսկ ԱԲ տեխնոլոգիաները կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա։

Ըստ ՄԱԿ-ի՝ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների տարածումը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է զգալիորեն մեծացնել անհավասարությունը զարգացած և զարգացող երկրների միջև։ Առաջիկա տասը տարիների ընթացքում արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների շուկան կաճի մոտավորապես 25 անգամ՝ 2023 թվականին 189 միլիարդ դոլարից հասնելով գրեթե 4,8 տրիլիոն դոլարի 2033 թվականի դրությամբ: Նման կանխատեսումներ են արվել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների տարածումը կնպաստի արտադրողականության բարձրացմանը, տնտեսության թվային վերափոխմանը, նոր ոլորտների առաջացմանը և աշխատողների համար ընդլայնվող հնարավորություններին։ Այնուամենայնիվ, այս օգուտները կբաշխվեն խիստ անհավասարաչափ ամբողջ աշխարհում. UNCTAD-ը կարծում է, որ նման տեխնոլոգիաների տարածումը կխորացնի անհավասարությունը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների միջև, ինչպես նաև երկրների ներսում:

«ԱԲ-ի հետ կապված ավտոմատացումը հաճախ ամրապնդում է կապիտալի առավելությունն աշխատուժի նկատմամբ, ինչը կարող է մեծացնել անհավասարությունը և նվազեցնել զարգացող երկրներում ցածր գնով աշխատուժի մրցակցային առավելությունը», - ասվում է զեկույցում:

Մասնավորապես, 118 երկրներ, հիմնականում ցածր եկամուտներ ունեցող, չեն մասնակցում արհեստական ​​բանականության մասին միջազգային զարգացումներին և չեն մշակում իրենց ռազմավարությունն այս ուղղությամբ։ UNCTAD-ը խորհուրդ է տալիս ավելի ակտիվորեն ներգրավել այդ երկրներին արհեստական ​​բանականության ոլորտում կարգավորող չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը ավելի մատչելի դարձնել, ընդլայնել կրթությունն այս ոլորտում, ստեղծել բաց կոդով համակարգեր և այլն: Այս ոլորտում բոլոր ներդրումների մոտ 40%-ը բաժին է ընկնում շուրջ 100 ընկերություններին, որոնց մեծ մասը ԱՄՆ-ում և Չինաստանում է:

Սա խոշոր միջազգային կազմակերպության առաջին զեկույցը չէ, որն ընդգծում է արհեստական ​​բանականության բացասական ազդեցությունը անհավասարության և գործազրկության առումով: Հունվարին Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել էՐ տվյալներ, որ գործատուների 41%-ը նախատեսում է կրճատել անձնակազմի թիվը այն ոլորտներում, որտեղ արհեստական ​​բանականությունը կարող է փոխարինել նրանց։ Անցյալ տարի Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ արհեստական ​​բանականությունը կազդի տարբեր երկրներում աշխատատեղերի 26-60%-ի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular