ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուրիշ տարբերակ չկա». Գազիզ Աբիշևը Հայաստանի ՀԱՊԿ–ի ֆինանսավորումից հրաժարվելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախ քաղաքագետ Գազիզ Աբիշևը Telegram-ի իր ալիքում խոսել է Հայաստանի հետ կապված իրավիճակի մասին, որը հրաժարվել է տարեկան ներդրումներ կատարել ՀԱՊԿ-ում, գրում է orda.kz-ն։

«Հայաստանը հրաժարվում է գումարներ հատկացնել ՀԱՊԿ պաշտպանական դաշինքի բյուջեին: Ի վերջո, եթե Հայաստանին հաջողվի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա կարիք չի լինի վախենալ Բաքվի ռազմական ջանքերից Նախիջևան մուտք գործելու համար: Բավական է բացել Զանգեզուրի միջանցքը և խնդիրներ չեն լինի»,- գրել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, վճարումները դադարեցնելով Հայաստանը ազդանշան է տալիս, որ «իրականում  ՀԱՊԿ-ի իր գործընկերներից իր միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիության երաշխիքների կարիքը չունի»։ «Դա նշանակում է, որ այլ տարբերակ չկա, քան փոխշահավետ խաղաղության պայմանագիր ստորագրելը», - ամփոփել է Գազիզ Աբիշևը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի համար ներդրում չի կատարել ձեռնպահ մնալով կազմակերպության բյուջեի մասին որոշման ստորագրումից։ Այդ մասին Երևանն արդեն պաշտոնապես ծանուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular