«Ուրիշ տարբերակ չկա». Գազիզ Աբիշևը Հայաստանի ՀԱՊԿ–ի ֆինանսավորումից հրաժարվելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ղազախ քաղաքագետ Գազիզ Աբիշևը Telegram-ի իր ալիքում խոսել է Հայաստանի հետ կապված իրավիճակի մասին, որը հրաժարվել է տարեկան ներդրումներ կատարել ՀԱՊԿ-ում, գրում է orda.kz-ն։
«Հայաստանը հրաժարվում է գումարներ հատկացնել ՀԱՊԿ պաշտպանական դաշինքի բյուջեին: Ի վերջո, եթե Հայաստանին հաջողվի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա կարիք չի լինի վախենալ Բաքվի ռազմական ջանքերից Նախիջևան մուտք գործելու համար: Բավական է բացել Զանգեզուրի միջանցքը և խնդիրներ չեն լինի»,- գրել է քաղաքագետը։
Նրա կարծիքով, վճարումները դադարեցնելով Հայաստանը ազդանշան է տալիս, որ «իրականում ՀԱՊԿ-ի իր գործընկերներից իր միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիության երաշխիքների կարիքը չունի»։ «Դա նշանակում է, որ այլ տարբերակ չկա, քան փոխշահավետ խաղաղության պայմանագիր ստորագրելը», - ամփոփել է Գազիզ Աբիշևը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի համար ներդրում չի կատարել ձեռնպահ մնալով կազմակերպության բյուջեի մասին որոշման ստորագրումից։ Այդ մասին Երևանն արդեն պաշտոնապես ծանուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը