ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղ

ՖՈՏՈ

Սնուկերը բիլիարդ խաղի հանրաճանաչ ձևերից մեկն է: Այդ խաղը խաղացողից պահանջում է ունենալ բարդ տեխնիկա և շախմատային խաղերին նման կոմբինացիաներ հաշվարկելու ունակություն:

Սնուկերի պատմությունը սկսվել է 16-րդ դարից։ Այն հայտնվել է 1870-ականներին։ Այն ժամանակ բրիտանական Դևոնշիր գունդը տեղակայված էր Հնդկաստանի Ջուբլոպոր քաղաքում: Սպաները հաճախ էին իրենց ժամանակն անցկացնում բիլիարդի սեղանների շուրջ: Հենց այնտեղ էլ գնդապետ Նևիլ Չեմբերլենը որոշել է մի փոքր փոփոխել այն ժամանակ հայտնի «բլեկպուլ» բիլիարդային խաղը՝ ավելացնելով մի քանի գունավոր բիլիարդի գնդեր: Խաղը ստացել է  «սնուկեր» անվանումը նույն Չեմբերլենից, բանն այն է, որ այսպես էին անվանում այն երիտասարդ կուրսանտներին, ովքեր փորձ չունեին։ 1882 թվականին ձևավորվել են սնուկերի առաջին կանոնները։ 1919 թվականին Բիլիարդի ասոցիացիայի և վերահսկման խորհուրդը պաշտոնապես ճանաչել է սնուկերը որպես բիլիարդի տեսակ։ Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում սնուկերն ավելի հայտնի է դարձել, քան անգլիական բիլիարդը՝ նույն «բլեկպուլ»–ը: Իսկ արդեն 1927 թվականին կազմակերպվել և անցկացվել է սնուկերի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը։

Ջո Դևիսն է եղել սնուկերի պատմության ամենահայտնի դեմքերից մեկը։ Նա բիլիարդին ծանոթ էր վաղ մանկությունից, նրա հայրը մի պանդոկ ուներ, որն ուներ բիլիարդի սեղան: Դեռ 13 տարեկանում է Ջոն հաղթել Չեստերֆիլդի սնուկերի առաջնությունում, իսկ 18 տարեկանում դարձել է աշխարհի առաջին չեմպիոնը՝ տասը տարի կրելով այդ տիտղոսը։ Բացի այդ, նա երեք անգամ հաղթել է «News off the world» մրցաշարում։ 1955 թվականին Ջո Դևիսը դարձել է առաջին գրանցված առավելագույն բրեյքի՝ միավորների հեղինակը։

1950-ականներին սնուկերի ժողովրդականությունն անկում է ապրել Բիլիարդի ասոցիացիայի և Վերահսկիչ խորհրդի միջև կոնֆլիկտի պատճառով: Աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցել են ընդամենը երկու հոգի, որից հետո դադարեցվել է դրանց անցկացումը։ 1964 թվականին՝ զգալի ընդմիջումից հետո, վերսկսվել են աշխարհի առաջնությունները։ Իսկ 1968 թվականից՝ Բիլիարդի և Սնուկերի Համաշխարհային Պրոֆեսիոնալ Ասոցիացիայի ձևավորումից հետո, բիլիարդի այդ տեսակը կրկին հանրահայտ է դարձել:

1960-ականներին գունավոր հեռուստատեսային հեռարձակումներն են մեծապես նպաստել այդ տեսակի բիլիարդի ժողովրդականության աճին: Բանն այն է, որ սնուկերում բիլիարդային գնդերը գունավոր են և խաղը հասկանալու համար պետք է տեսնել գնդերի գույները։ 1980-ականներից ի վեր սնուկերն արագորեն տարածվել է ասիական երկրներում, աճել են մրցաշարերի քանակները, ավելացել են մրցանակային ֆոնդերը և աճել է պրոֆեսիոնալ խաղացողների թիվը: Եթե 80-ականներին կար մոտ երկու հարյուր, ապա 90-ականներին արդեն չորս հարյուր սնուկերիստ: 21-րդ դարի սկիզբը նշանավորվել է տաղանդավոր խաղացողների՝ Ռոննի Օ'Սալիվանի, Ջոն Հիգինսի, Մարկ Ուիլյամսի հայտնվելով: Նաև սնուկերը ստացել է իր առաջին կին պրոֆեսիոնալ խաղացողը՝ Ռիեն Էվանսը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular