ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, գրում է eadaily.com–ը:

«Ես դա անում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե ՀՀ ժողովուրդը չհամաձայնի իմ հայտարարության հետ, ապա ես անմիջապես կդադարեմ լինել հանրապետության կառավարության ղեկավարը»,– ասել է նա:

«Դուք դեռ հոկտեմբերին Պրահայում դադարեցրիք ղարաբաղյան շարժումը, բայց շարժումը շարունակվում է։ Իհարկե, կարելի է Բաքվին հանձնել այդ շարժումը շարունակողներին։ Դուք, անշուշտ, կնախընտրեիք, որ այստեղ նստած լինեն արևմտյան ադրբեջանցիները, քան մենք: Համենայն դեպս, դուք դեռ չեք պատասխանել իմ հարցին՝ նշեք գոնե մեկ զիջում, որ արել է Ադրբեջանը»,– հարց է հնչեցրել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հավելելով, որ Ղարաբաղյան շարժումը Նիկոլ Փաշինյանը չի սկսել, որ հիմա էլ որոշի դադարեցնել։

Փաշինյանն ի պատասխան կոչ է արել ծանոթանալ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերին: «Եվ դուք կհասկանաք, որ այն ժամանակ ղարաբաղյան շարժումն արդեն ավարտվել էր, պարզապես ոչ ոք մեզ այդ մասին չի ասել, և մենք ինքներս խելք չենք ունեցել դա կարդալու և հասկանալու համար», - եզրափակել է վարչապետը:

Հարկ է հիշեցնել, որ Փաշինյանի քաղաքական մենթոր՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկում շատ հանգամանորեն խոսել է այն մասին, թե ինչպես և ում կողմից է հենց այդ դիրքորոշումը լոբբինգ արվել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևում։ Լևոն Տեր-Պետրոսյանը 2021 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ ուշագրավ հայտարարություն է արել: Պարզվում է, որ 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական» բանաձևը, ինչպես սահմանվում է Բաքվում, լոբբինգ է արվել Տեխասի նավթարդյունաբերողների կողմից։

Հիշեցնենք նաև, որ եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է առաջին հայ քաղաքական գործիչը, ով այդքան միանշանակորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

«Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, այս դեպքում Փաշինյանը, արտահայտվում է նման միանշանակ ձևով: Դա միանգամայն ոչ երկիմաստ է», - ընդգծել էր Բորելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular