ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրաժեշտ Ղարաբաղի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Շարունակե՞նք Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, ես նախկինում արդեն ասել եմ, թե ինչպես է այդ շարժումը նախկինում խոչընդոտել պետության և պետականության ձևավորմանը»,- խորհրդարանական ժամին հայրենակիցներին նման կոչով է դիմել Հայաստանի վարչապետը, գրում է politcom.ru–ն։ 

Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործչի, քննադատելու շատ բան կա: Սակայն չի կարելի հերքել, որ նա որոշակի հետևողանականություն ունի։ Խոսքը, իհարկե, հետազոտողի, պատմաբանի կամ մասնագետի հետևողականության մասին չէ, սակայն դժվար է չհամաձայնվել նրա հետ, որ քաղաքական գործիչ Փաշինյանը շատ համառ է իր օրակարգը քարոզելու (և, եթե կուզեք պարտադրելու) հարցում։ 

Փաշինյանին քննադատողներից շատերը սիրում են նրան հիշեցնել «Արցախը Հայաստան է, վերջ» արտահայտությունը։ Իսկապես, այն բանից հետո, երբ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս վարչապետին բարձրացրեց հանրապետության քաղաքական օլիմպոս, նա մեկ անգամ չէ, որ դիմել է հայրենասիրական հռետորաբանությանը։ Բայց ճիշտ է նաև այն, որ Փաշինյանը վարչապետ չի ծնվել, նրա կարիերան ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, որոնց ընթացքում նա բազմիցս մեկնաբանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության թեմաները, այդ թվում Ղարաբաղի հարցը։ Մինչ 2018 թվականը Փաշինյանը բազմիցս է խոսել Ղարաբաղի մասին ոչ թե որպես հայության մեծ հաղթանակի, այլ ավելի շուտ որպես բեռի։ Իհարկե, մինչ 2018 թվականը նրա շատ գնահատականներ այնքան անմիջական չէին, որքան հիմա։ Եվ այնուամենայնիվ, դրանք կային:

Քաղաքական գործչի Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն, և հուսով եմ դրանք չեն ենթարկվի այդ պահի իրավիճակին: Բայց չի կարելի չտեսնել, որ արդյունավետ PR-ի համար պայքարը միշտ էլ կարևոր տեղ է գրավել նրա գործողություններում։ Կարելի էր Ղարաբաղյան խաղաքարտով խփել «նախկիններին» զիջումների համար, և նա դա արեց։ Իսկ հիմա, օգտագործելով նույն գործիքը, հնարավո՞ր է դիրքավորվել որպես խաղաղության գլխավոր ջատագով։ Հնարավոր է: Եվ Փաշինյանը, առանց վարանելու, քննադատում է «հին գաղափարը», որը ոչ թե օգնել է, այլ հակառակը, խնդիրներ է ստեղծել։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին (նույնիսկ նշանակություն չունի դրանք կլինեն հերթական, թե արտահերթ) Փաշինյանն արդարացնելով Բաքվին ու Անկարային ցանկացած զիջում փորձում է ներկայանալ որպես Հայաստանի խաղաղության միակ երաշխավոր: Նրա հիմնական թեզը մոտավորապես սա է. եթե խաղաղություն չլինի, ապա վաղը չի լինի Հայաստան, էլ ինչո՞ւ մտածել Ղարաբաղի մասին։ Ռազմաքաղաքական պարտության և հասարակական հիասթափության պայմաններում դժվար է վիճել նրա նման հայեցակարգի հետ, չնայած այն կասկածներ է հարուցում։ Եվ նկատենք, ողջամիտ կասկածներ։ Բայց ոչ «ներկաները», ոչ էլ «նախկինները» չեն կարող խուսափել բազմաթիվ տհաճ հարցերից, ինչպես նաև հետխորհրդային հայկական պետականության մասին մտորումներից։ Խնդիրն այն է, որ ոչ ոք հավաքական պատասխանատվությունը չի զգում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular