ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լիկյոր Թիա Մարիա

ՖՈՏՈ

Tia Maria կոչվող լիկյորը, որը թարգմանվում է որպես Մորաքույր Մարիա, այսօր ժողովրդականություն է ձեռք բերել իր հայրենիքից՝ Ջամայկայից էլ շատ հեռու: Այն հայտնի է ինչպես Ամերիկաներում, այնպես էլ Եվրոպայում: Այդ սև-շագանակագույն ըմպելիքն ունի հարուստ սուրճի և վանիլի նուրբ բույր, ինչպես նաև քաղցր համ՝ երկար հետհամով:

Այդ յուրահատուկ լիկյորը պատրաստելու համար ջամայկացիներն օգտագործում են շատ թանկ սուրճի հատիկներ, որոնք աճեցվում են լեռներում, մուգ հինգ տարվա հնեցման ռոմ, շաքար (իհարկե եղեգնաշաքար) և տարբեր համեմունքներ։ Մեր օրերում այդ լիկյորի ալկոհոլի պարունակությունը կազմում է 26,5 % (ի սկզբանե լիկյորի թնդությունը կազմում էր 31,5 %)։

Թիա Մարիան դարավոր պատմություն ունի։ Մասնավորապես, խմիչքի ծագման հարցում պատմվում է մի գեղեցիկ լեգենդ գաղութարարների և Իսպանիայից եկած մի գեղեցիկ ազնվականուհու մասին։ Ամեն ինչ սկսվել է 17-րդ դարում, այն ժամանակ, երբ ծովերը պատկանում էին ծովահեններին, և կար մշտական ​​ռազմական առճակատում եվրոպական ծովային տերությունների միջև: Ջամայկա կղզում մի երիտասարդ իսպանուհի կառավարում էր բազմաթիվ պլանտացիաներից մեկը և հերթական ռազմական հակամարտության ժամանակ նա և իր սպասուհի Մարիան ստիպված էին փախչել կղզուց: Չիմանալով, թե ինչպես շնորհակալություն հայտնել տիրուհուն իրեն փրկելու համար, Մարիան նրան տալիս է իր ունեցած միակ արժեքավոր բանը՝ անսովոր լիկյորի բաղադրատոմսը: Ավելի ուշ տիրուհին այդ լիկյորն անվանել է հենց Մարիայի պատվին։

Գեղեցիկ լեգենդ է, բայց, ինչպես հաճախ է պատահում, կա ավելի առօրյական պատմություն: Եվ դա վերաբերում է մեզանից ոչ այնքան հեռու ժամանակներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ջամայկայում բնակվող Քեննեթ Էվանսն է լիկյորի բաղադրատոմս հորինել, որը հիմնված էր ռոմի և սուրճի հատիկների վրա և տեղում էլ կազմակերպել է դրա արտադրությունը։ Չնայած սա խմիչքի ծագման պաշտոնական պատմությունն է, բայց կան որոշ անհամապատասխանություններ: Մասնավորապես, կան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Tia Maria International Limited ընկերությունը գրանցված է եղել դեռ 1929 թվականին։ Այնուամենայնիվ, Մորաքույր Մարիա լիկյորը գոյություն ունի, և դրա ծագման վերաբերյալ որոշ հարցեր միայն խթանում են ալկոհոլային խմիչքների սիրահարների հետաքրքրությունը:

Հարկ է նշել, որ Tia Maria-ի համը բավականին տարբերվում է մեքսիկական Kahlua սուրճի լիկյորից: Նախ, այն նկատելիորեն ավելի քաղցր է և ավելի քիչ խիտ: Երկրորդ հերթին Մորաքույր Մարիայի համն ավելի բարդ է և ներդաշնակ համեմունքների շնորհիվ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել որպես առանձին ըմպելիք, այլ ոչ միայն օգտագործել կոկտեյլներում։ Այն հիանալի է համադրվում նաև շոկոլադե աղանդերների և պաղպաղակի հետ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular