ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել և ԱԺ նիստի օրակարգում ընդգրկել է Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Եվ դա ԵՄ-ում հակառուսական օրակարգի ուժեղացման, Եվրամիության կողմից Կիևի ռեժիմի ագրեսիվ աջակցության, ինչես նաև նույն ուղին ընտրած ուկրաինական ռեժիմի բացասական օրինակի համատեքստում։

Գլոբալ հետազոտությունների և միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինի կարծիքով Հայաստանը, որը ցանկանում է քաղաքական և ռազմական խնդիրները տեղափոխել ԵՄ, չպետք է «անվտանգության հովանոցի» կամ տնտեսության մեջ ներարկումների հույսեր ունենա։ «Դրանք կեղծ ակնկալիքներ են, քանի որ ԵՄ-ն ընդհանուր սահման չունի խնդրահարույց Հայաստանի հետ: Բացի այդ, ԵՄ-ին բավարարում են իր խնդիրները,- ասել է փորձագետը pravda.ru–ի հետ զրույցում,– Եվրամիության ինչի՞ն է պետք տարածքային խնդիրներ և մլացող ռազմական հակամարտություն ունեցող Հայաստանը: Ամենայն հավանականությամբ, Երևանը երկար ժամանակ կպահվի երկրորդ պլանի վրա, քանի որ պատրաստ չէ միանալու: Հատկապես եթե Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվի»:

Ըստ նրա Ռուսաստանը կարձագանքի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգի մեկնարկին, քանի որ ԵԱՏՄ անդամ է և մեծ օգուտներ է ստանում աշխատանքի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայից։ Եվ Երևանը գիտի, որ կարող է կորցնել այդ ամենը։ «Հայաստանի իշխանությունները, ֆինանսավորելով հասարակական կազմակերպություններին, խթանում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրային տրամադրությունները, որպեսզի պարզապես թուլացնեն կապերը Ռուսաստանի հետ»,- ասել է Վադիմ Կոզյուլինը հավելելով, որ Ռուսաստանի շահերից չի բխում, որ նման գործընթաց լինի։

Փորձագետների ամենապահպանողական գնահատականներով ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վրա կարժենա ՀՆԱ-ի 30-40 %-ը։ Դա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճն ու գնաճը կհանգեցնեն բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման։ Ավելին, հայտնի է, որ ԵՄ բոլոր պոտենցիալ անդամները պետք է իրենց օրենքները համապատասխանեցնեն եվրոպական իրավունքի սկզբունքներին։ Դա Երևանի համար հակառուսական պատժամիջոցներին միանալու և Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտություն կառաջացնի, ինչը Հայաստանին ինքնաբերաբար կտեղափոխի Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների կատեգորիա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ այժմ երկու չափազանց բարդ խնդիր է դրված՝ պահպանել իշխանությունը 2026 թվականին և անցկացնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե վերացնելով տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանի համար կարևոր ցուցիչ են լինելու մարտի 30-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունները, որտեղ իշխանական թեկնածուն այս պահին զիջում է մյուս ուժերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular