ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել է 350 մարդ, Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ լիրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ, գրել են ԶԼՄ-ները։

Նախօրեին Ստամբուլում և Անկարայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ որոշ դեպքերում իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել։ 

Իմամօղլուի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ թուրքական լիրա (ավելի քան 18 միլիարդ դոլար), հայտարարել է  Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր պատգամավոր Ֆաիք Օզտրաքը։

«Այս գումարով յուրաքանչյուր թոշակառուին հնարավոր կլիներ վճարել 41 հազար լիրա (ավելի քան 1000 դոլար) հավելավճար»,- ասել է պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը