Ձերբակալվել է 350 մարդ, Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ լիրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ, գրել են ԶԼՄ-ները։
Նախօրեին Ստամբուլում և Անկարայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ որոշ դեպքերում իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել։
Իմամօղլուի կալանավորումը Թուրքիայի տնտեսությանը արժեցել է 684 միլիարդ թուրքական լիրա (ավելի քան 18 միլիարդ դոլար), հայտարարել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր պատգամավոր Ֆաիք Օզտրաքը։
«Այս գումարով յուրաքանչյուր թոշակառուին հնարավոր կլիներ վճարել 41 հազար լիրա (ավելի քան 1000 դոլար) հավելավճար»,- ասել է պատգամավորը։