ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Ադրբեջանի ՊՆ հերթական ստերն է տարածում, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Տավուշի սահմանին այլ գործընթացներ են տեղի ունենում։ Դեռ հունվարին MediaHub-ը գրել էր, որ տավուշցիների շրջանում համառ խոսակցություններ են, թե ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար, և որ ինչ–որ գործընթաց է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ 

Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական կողմի ապատեղեկատվական գրոհը, MediaHub-ը կապ հաստատեց տավուշցի ակտիվիստ Կարեն Ղազարյանի հետ, որից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է սահմանին, ի՞նչ գործընթացներ ու զարգացումներ կան իրենց տարածքում։ Ղազարյանը բավականին հոռետեսական է տրամադրված:

«Սահմանազատում ու սահմանագծում անվան տակ կրկին հանձնելու են, ամեն ինչ պատրաստ է, որ գործընթացը սկսեն։ Մինչև ապրիլի 15–ը զիջումներ են լինելու, հանձնելու են Վերին Ոսկեպար կոչվող տարածքը, Ոսկեպար բնակավայրը, որտեղ ժողովուրդն է ապրում՝ մոտ 5-6 տուն, մոտենալու են դպրոցին: Իսկ Բերքաբերի հողերը, որ իբր պետք է Ադրբեջանը վերադարձնի, չեն վերադարձնի: 1200 հեկտար տարածք է, որ այս պահին Ադրբեջանի ձեռքում է»,– նշեց Ղազարյանը։

Ոսկեպարցիների զգալի մասը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեմ են «սահմանազատմանը» և պատրաստվում են լուրջ գործողություններ սկսել, և միայն մի մասն է, որ «սնվում են իշխանություններից» և ասում՝ «չենք հավատում, չի լինի նման բան, խաղաղություն է»։

«Բոլորը՝ գիտակից մասը, փորձում են պայքարել, որ վախի իրավիճակ չստեղծվի՝ Կիրանցը վկա, որ Ադրբեջանի սահմանից ընդամենը 30 մետր այն կողմ է դպրոցը»,– նշեց նա։ 

Հարցին, թե ի՞նչ վիճակ է Տավուշում այսօր, մասնավորապես կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին, Ղազարյանը նշեց, որ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է։

«Եթե այն ժամանակ զորքեր էին կուտակվում, օրինակ, Կիրանցի մոտ, ապա այժմ ես չեմ տեսնում կուտակված, մեծ քանակով զորքեր։ Նոյեմբերյանի մաս կազմող Դեբեդավան գյուղում, որն այդ եռանկյուն հատվածի՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան ամենավերջին գյուղն է, այդտեղից պետք է «սահմանազատելով» գան, բայց դե այդտեղ հանձնելու ոչինչ չկա։ Հանձնվելիք տարածքներ Կոթի ու Ոսկեպարի հատվածում կա, որը նախկին Սովետական Ադրբեջանից են։ Իհարկե, դեռ «սահմանազատման» գործընթաց չի եղել, բայց տեղ–տեղ փշալարեր են քաշել»,– ասաց մեր զրուցակիցը։

Ընդհանուր տրամադրությունն էլ Տավուշում հետևյալն է. միանշանակ, կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, բայց խիստ կասկածներ ունեն, որ Ադրբեջանը ինչ–որ հողեր կտա Հայաստանին, և վստահ են՝ կլինի միակողմանի զիջում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular