Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրիլին Ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին»․ տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Ադրբեջանի ՊՆ հերթական ստերն է տարածում, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Տավուշի սահմանին այլ գործընթացներ են տեղի ունենում։ Դեռ հունվարին MediaHub-ը գրել էր, որ տավուշցիների շրջանում համառ խոսակցություններ են, թե ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար, և որ ինչ–որ գործընթաց է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ 

Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական կողմի ապատեղեկատվական գրոհը, MediaHub-ը կապ հաստատեց տավուշցի ակտիվիստ Կարեն Ղազարյանի հետ, որից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է սահմանին, ի՞նչ գործընթացներ ու զարգացումներ կան իրենց տարածքում։ Ղազարյանը բավականին հոռետեսական է տրամադրված:

«Սահմանազատում ու սահմանագծում անվան տակ կրկին հանձնելու են, ամեն ինչ պատրաստ է, որ գործընթացը սկսեն։ Մինչև ապրիլի 15–ը զիջումներ են լինելու, հանձնելու են Վերին Ոսկեպար կոչվող տարածքը, Ոսկեպար բնակավայրը, որտեղ ժողովուրդն է ապրում՝ մոտ 5-6 տուն, մոտենալու են դպրոցին: Իսկ Բերքաբերի հողերը, որ իբր պետք է Ադրբեջանը վերադարձնի, չեն վերադարձնի: 1200 հեկտար տարածք է, որ այս պահին Ադրբեջանի ձեռքում է»,– նշեց Ղազարյանը։

Ոսկեպարցիների զգալի մասը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեմ են «սահմանազատմանը» և պատրաստվում են լուրջ գործողություններ սկսել, և միայն մի մասն է, որ «սնվում են իշխանություններից» և ասում՝ «չենք հավատում, չի լինի նման բան, խաղաղություն է»։

«Բոլորը՝ գիտակից մասը, փորձում են պայքարել, որ վախի իրավիճակ չստեղծվի՝ Կիրանցը վկա, որ Ադրբեջանի սահմանից ընդամենը 30 մետր այն կողմ է դպրոցը»,– նշեց նա։ 

Հարցին, թե ի՞նչ վիճակ է Տավուշում այսօր, մասնավորապես կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին, Ղազարյանը նշեց, որ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է։

«Եթե այն ժամանակ զորքեր էին կուտակվում, օրինակ, Կիրանցի մոտ, ապա այժմ ես չեմ տեսնում կուտակված, մեծ քանակով զորքեր։ Նոյեմբերյանի մաս կազմող Դեբեդավան գյուղում, որն այդ եռանկյուն հատվածի՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան ամենավերջին գյուղն է, այդտեղից պետք է «սահմանազատելով» գան, բայց դե այդտեղ հանձնելու ոչինչ չկա։ Հանձնվելիք տարածքներ Կոթի ու Ոսկեպարի հատվածում կա, որը նախկին Սովետական Ադրբեջանից են։ Իհարկե, դեռ «սահմանազատման» գործընթաց չի եղել, բայց տեղ–տեղ փշալարեր են քաշել»,– ասաց մեր զրուցակիցը։

Ընդհանուր տրամադրությունն էլ Տավուշում հետևյալն է. միանշանակ, կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, բայց խիստ կասկածներ ունեն, որ Ադրբեջանը ինչ–որ հողեր կտա Հայաստանին, և վստահ են՝ կլինի միակողմանի զիջում։

«Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա
Ամենադիտված