ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …«խրուշչովկա» շենքեր

ՖՈՏՈ

 Խորհրդային տարածքներում, ինչպես նաև ներկայումս Հայաստանում պանելային տները կոչվել և կոչվում են «խրուշչովկա»՝ ի պատիվ ընկեր Խրուշչովի, ով, իբր, հորինել է դրանք։ Սակայն դա ճիշտ չէ։

Իրականում դրանք հորինվել են հայտնի ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի կողմից: Ըստ նրա հաշվարկային աղյուսակի, որը նա կազմել էր համամասնությունների և բարձրության հիման վրա, որոշվել էր, որ 2,5 մ–ոց առաստաղներն ամենահարմարն են։ ԽՍՀՄ-ում պանելային տների նախագծի հեղինակը եղել է ինժեներ Վալերի Պավլովիչ Լագուտենկոն Բելոռուսական Մոգիլև քաղաքից: Հենց նա է մշակել է K-7 տիպի հինգ հարկանի պանելային շենքի նախագիծը։ Այդ շենքի հիմնական առավելությունը դրա էժանությունն ու պարզությունն էր՝ բնակարանների նվազագույն չափերը, և նկուղի բացակայությունը։

Ընդ որում նման շենքի կառուցումը չափազանց հեշտ էր շինարարների համար, այն հավաքվում էր դարակաշարի պես և տեղադրվում «առանց շաղախ» մեթոդով։ Այն կառուցվում էր ընդամենը երկու տասնյակ տեսակի շինանյութերից, աշխատում էր երեք հերթափոխով աշխատող համալիր թիմ՝ մոնտաժողներին զուգահեռ աշխատում էին ջրմուղագործները, էլեկտրիկները, սվաղագործները և ատաղձագործները: 

ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովն իր ողջ «եգիպտացորենային» եռանդով սկսել էր առաջ մղել պանելային տների գաղափարը՝ այն գովաբանելով բուռն կարգախոսներով։ Այդ ժամանակվանից էլ ընկեր Խրուշչովի շնորհիվ կառուցված պանելային և աղյուսային տները կոչվել են «խրուշչովկա»:

Երկու տարի նման մեթոդի կիրառումից հետո չորս հատվածով հինգհարկանի K-7 շենք է հավաքվել ռեկորդային ժամանակում՝ ընդամենը 12 աշխատանքային օր: Դա այն նախագիծն էր, որը լավագույնս էր համապատասխանում ժամանակի պահանջներին: Խրուշչովի ժամանակաշրջանի այդ նախագիծն ընկալվում էր հիմնականում որպես սոցիալական, և այն հստակ ցույց էր տալիս շինարարության գերակայությունը ճարտարապետության նկատմամբ: Միևնույն ժամանակ ընդգծվում էր տների ժամանակավոր կարգավիճակը՝ դրանք պետք է պահպանվեին մինչև 1980 թվականի կոմունիզմի գալուստը:

Նման բնակարանները հավասարեցնում էին մարդկանց կենսապայմանները։ Իհարկե, այդ պայմանները հեռու էին իդեալական լինելուց։ Բայց այն ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում քննադատել նոր շենքերը պատշգամբների բացակայության, համակցված լոգարանների և սանհանգույցների և բարակ պատերի պատճառներով։ Այդ ամենը մանրուք էր համեմատած խորհրդային ժողովրդի ապրելակերպի վիթխարի փոփոխության հետ, որը տեղի ունեցավ այդ նոր շինարարական ծրագրի շնորհիվ, քանի որ հնարավոր դարձավ ազատվել գերբնակեցված կոմունալ բնակարաններից։

«Խրուշչովի դարաշրջանի» շենքերի նախագծային կյանքը 50 տարի էր, հետագայում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանց կյանքը կարող է երկարաձգվել մինչև 150 տարի:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular