ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ռեժիմը Պակիստանից 1,6 միլիարդ դոլարով կործանիչներ կգնի. Հնդկաստանը մտահոգված է բարեկամ Հայաստանի ճակատագրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ըստ Geo TV հրատարակության՝ Ադրբեջանը ցանկանում է զենք արտահանել և ձգտում է օգտվել Պակիստանի հզոր պաշտպանական արդյունաբերությունից, գրում է Realtribune.ru–ն: Բաքվի ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևը խոստացել է 2 միլիարդ դոլար ներդնել Պակիստանի ԴԵԼԻ ընկերությունում: Ալիևի հետ հանդիպումից հետո Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆը հաստատել է կործանիչների համատեղ արտադրության պլանները։ Նրա խոսքով, այդ համաձայնագրի շրջանակներում  Ադրբեջանը Պակիստանից կգնի JF-17 Block III կործանիչներ։ Գործարքի արժեքը մոտ 1,6 միլիարդ դոլար է, Շարիֆը նաև նշել է, որ պաշտպանական այդ գործարքը կնքել է Չինաստանից թույլտվություն ստանալուց հետո։ 

Ինչպես նշում են, հնդկական լրատվամիջոցները ևս գրում են, որ Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ հակամարտության ֆոնին իր օդային նավատորմը զինել JF-17 Block III կործանիչներով։ JF-17-ի արտադրության մասին պայմանագիրը Պակիստանի և Չինաստանի միջև ստորագրվել է 1999 թվականին։ Պակիստանը պլանավորում էր Չինաստանի հետ համագործակցությամբ JF-17-ը մշակել որպես էժան, թեթև, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված բազմանպատակային կործանիչ: Կործանիչը համալրված է չինական պլաներով, արևմտյան ավիոնիկայով և ռուսական RD-93 Klimov ինքնաթիռային շարժիչով։ Պակիստանը պնդում է, որ այդ կործանիչներն ունակ են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային զսպման առաքելություններ իրականացնել: Հնդիկ ռազմական փորձագետների կարծիքով, Ադրբեջանի կողմից JF-17 Block III կործանիչների ընդգրկումը ՀՕՊ համակարգում ռազմավարական քայլ է հաշվի առնելով Հայաստանի հետ տարածաշրջանային լարվածությունը։ Եվ Պակիստանի և Թուրքիայի նման երկրները միշտ օգնել են Բաքվի ռեժիմին այդ պայքարում։ Ի սկզբանե Ադրբեջանը միջնորդների միջոցով հաղորդագրություն է ուղարկել Հնդկաստան, որ ցանկանում է գնել նույն զենքը, որը վաճառվել է Հայաստանին։ Սակայն Հնդկաստանը անտեսել է այդ խնդրանքը և հասկացրել, որ ինքնուրույն կորոշի իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները։ Չստանալով համաձայնություն Հնդկաստանից Ադրբեջանը դիմել է նրա թշնամի երկրին՝ Պակիստանին։ 

«Ադրբեջանի հետ բանակցություններից Դելիի հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ Հնդկաստանը և Հայաստանը պաշտպանական գործընկերներ են, մինչդեռ, մյուս կողմից, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար հակամարտություն կա Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ։ 2020 թվականի պատերազմում Ադրբեջանն առավելության հասավ Թուրքիայից ստացված անօդաչու սարքերի և զենքի օգնությամբ, որից հետո Հայաստանը սկսեց զենք գնել Հնդկաստանից։ Մինչ այժմ Հայաստանը Հնդկաստանից գնել է հրթիռային կայաններ, հաուբիցներ, զինամթերք, դիպուկահար հրացաններ և հակատանկային հրթիռներ։ Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել հնդկական Astra հրթիռներ, որոնք կբարձրացնեն Սու-30 կործանիչների հզորությունը։ Հայաստանը ոչ միայն Հնդկաստանի պաշտպանական գործընկերն է, այլ նաև ունի ռազմավարական և քաղաքական նշանակություն։ Հնդկաստանի այլ դաշնակիցներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Հունաստանը, նույնպես պաշտպանական համագործակցություն են ապահովում Հայաստանի հետ»,- գրել է Geo TV-ն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular