ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր․ պատմության այս օրը (28 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Արաբական երկրներ՝ Ուսուցչի օր, Հնդկաստան՝ Ազգային գիտության օր, Ֆինլանդիա՝ Կալևալայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1852- Կոստանդնուպոլսում սկսվել է հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը։

1880 - ծնվել է  հանրահայտ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը։

1905- ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվել է փոխարքայությունը և փոխարքա է նշանակվել Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։

1912 - ծնվել է  հայազգի խորհրդային դիվանագետ Յակով Լազարևը։

1920-Հայկական Ազգային Խորհուրդը հրավիրել է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը Շուշիում, բայց միարժամանակ մտահոգված լինելով բոլշևիկների և էսեռների դոմինանտությամբ որոշ ուժեր կազմակերպել են այլընտրանքային համագումար մոտակա Շուշիքենդ գյուղում։ Արդյունքում Ղարաբաղի հայությունը հայտնվել է մասնատված վիճակում։

1923 - վախճանվել է արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը։

1928- Երևանի պետական համալսարանում բացվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։

1936 - ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։

1973- վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշին։

1976 – գործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։

1988- Սումգայիթում խորհրդային զորքերի միջամտության արդյունքում դադարել են  հայկական 3-օրյա ջարդերը:

1997- 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Հյուսիս արևելքում։

2007-վախճանվել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը։

-ընդդիմադիր մի շարք կուսակցությունների` «Հանրապետության», ԱԺՄ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի ղեկավարների միջև մինչև ուշ գիշեր տևած քննարկումներն արդյունքի չեն հանգեցրել:

2008- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Սերյոժա Սիրադեղյանին և Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով: Վերջիններս ձերբակալվել են փետրվարի 26-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով:

2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

2018- վախճանվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

2020-վախճանվել է հուշարձարանագետ Սամվել Կարապետյանը:

2022-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:

2024 —վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1066 —բացվել է Վեստմիստերսյան աբբայությունը։

1525 —ացտեկների վերջին թագավոր Կուաուտեմոկը մահապատժի է ենթարկվել իսպանացիների կողմից։

1533 –ծնվել է  ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտեն։

1728 —վախճանվել է ճապոնացի փիլիսոփա, լուսավորիչ, ռեֆորմատոր, Կոնֆուցիականների առաջնորդ Օգյու Սարայը։

1732 —Պետերբուրգում բացվել է առաջին կադետական կորպուսը։

 1835-լույս է տեսել ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը։

1854 — հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը։

1878 - ծնվել է էստոնացի կոմպոզիտոր Արթուր Կապպը։

1911- ծնվել է չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Օտակար Վավրան։

1916 –վախճանվել է ամերիկա-անգլիացի գրող Հենրի Ջեյմսը։

1922- Եգիպտոսը անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1925 - վախճանվել է  գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 1-ին նախագահ Ֆրիդրիխ Էբերտը։

1932 - վախճանվել է  ֆրանսիացի աստղագետ Գիյոմ Բիգուրդան։

1935- ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզել է նեյլոնը։

1951 —Լայնուս Պոլինգը և Ռոբերտ Կորին թեորապես հիմնավորել են սպիտակուցների երկրորդային կառուցվածքի ձևը։ 

1955 —կայացել է Հանոյ-Պեկին-Մոսկվա-Բեռլին երկաթուղային հաղորդակցության հանդիսավոր բացումը։

1956 —ԱՄՆ-ում արտոնագրվել է համակարգչի ցանցային մալուխը։

1978 —վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող էրիկ Ֆրենկ Ռասելը։

1991- ավարտվել է Պարսից ծոցի պատերազմը։

1992-Բոսնիա-Հերցեգովինայում հայտարավել է Սերբական կրաինայի ստեղծումը։

1994 —Բոսնիական պատերազմի ընթացքում Բանյա-Լուկայի շրջանում տեղի է ունեցել այդ պատերազմի միակ հայտնի օդային մարտը։

1998 —սկսվել է ռազմական հակամարտություն, որը հայտնի է Կոսովոյի պատերազմ անունով։ 

2004 —սպանվել է չեչեն անջատողական Ռուսլան Գելաևը։

2013 –Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարական է ներկայացրել։

2023 —Հունաստանում տեղի է ունեցել մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախում, զոհվել է ավելի քան 100 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular