ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի 2026 թվականին, երկրի իշխանությունները համաձայնել են գնալ այդ քայլին «Ադրբեջանի» խնդրանքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկել է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը փոխելու ժամանակը։ «Համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը սկզբունքային նշանակություն ունի»,- ասել է Փաշինյանը հեռուստաուղերձում նշելով, որ գործող սահմանադրությունը լեգիտիմություն չունի, գրում է realtribune.ru–ն։ Վարչապետի խոսքով նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը «ռելիկտային» պետություն չունեցող ժողովրդից անցումն է գործող պետականամետ ժողովրդի։ Նշենք, որ Ադրբեջան կոչվածն է պնդում Հայաստանում նոր սահմանադրության ընդունումը։ Ալիևի ֆաշիստական ռեժիմը հայտարարում է, որ առանց այդ քայլի չի կարող խոսք լինել «Ադրբեջանի» և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման մասին։ Ադրբեջանը, որի հետ Հայաստանը հակամարտության մեջ է ավելի քան երեք տասնամյակ, պնդում է, որ Հայաստանի գործող սահմանադրությունը ենթադրում է պահանջներ իր տարածքի նկատմամբ, սակայն Երևանը հերքում է դա։

Մինչդեռ, ըստ «Աշխարհաժողով» շարժման հիմնադիր, «Հայկական երազանք» գրքի հեղինակ Սարգիս Ծատուրյանի, Հայաստանի իշխանությունները ոչինչ չպետք է անեն առաջնորդվելով ոչ թե հայ ժողովրդի կարիքներով ու նկրտումներով, այլ Բաքվի ռեժիմին հաճոյանալու համար։ «Հայաստանը և հայ ժողովուրդը թուրքական և ադրբեջանական ֆաշիզմի ռազմական հանցագործությունների կենդանի վկաներն են։ Մեր հակառակորդները ելնում են նրանից, որ եթե հայկական հողում հայեր չկան, ապա ոչ ոք չի հիշի թուրք և ադրբեջանցի ֆաշիստների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Թուրք ֆաշիստների կողմից «Ադրբեջան» անվան տակ ստեղծված պետական սուբյեկտի նպատակն է Արևելյան Հայաստանն աքցանի մեջ առնել և կլանել այն։ Քանի դեռ Հարավային Կովկասում գտնվող «Ադրբեջան» կոչվողը թուրքական գաղութային պրոտեկտորատի տակ է, հայ ժողովուրդն է վտանգի տակ։ Մեր թշնամիների սուրը կախված է լինելու մեր ժողովրդի գլխին»,- ասել է Ծատուրյանը։ 

Նա նաև ընդգծել է, որ նոր սահմանադրությունը չի փրկի Փաշինյանին: «Հայաստանի վարչապետն Արցախը ադրբեջանական ճանաչելով խախտել է Սահմանադրությունը և անկախության հռչակագիրը։ Նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի նման հանցագործության համար։ Եվ ոչ մի նոր սահմանադրություն նրան չի ազատի պատասխանատվությունից հայ ժողովրդի և այն արյան առաջ, որը թափվել է հայրենասերների կողմից մեր ժողովրդի ազատության և անկախության համար»,- կարծիք է հայտնել «Աշխարհաժողով» շարժման հիմնադիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular