ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այստեղ աշխատում են, տանը ծախսում». ո՞ր երկրներ են ամենաշատ գումար ուղարկում Ռուսաստանից. Հայաստանն ու Ադրբեջանն առաջատարների թվում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

РБК հրատարակությունը նայել է Ղրղզստանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կենտրոնական բանկերի վիճակագրությունը և վերլուծել այն տվյալները, որոնք հաշվի են առնում դրամական փոխանցումները բանկային ենթակառուցվածքների և դրամական փոխանցումների համակարգերի միջոցով, գրում է bloknot.ru–ն:

Հրատարակությանը հաջողվել է պարզել, որ  Հայաստանն է առաջին տեղում Ռուսաստանից դրամական փոխանցումների հարցում: 2024 թվականի 11 ամիսների տվյալներով 3,2 միլիարդ դոլարին համարժեք գումար է մտել Հայաստան, ընդ որում Ռուսաստանն է հանդիսանում այդ փոխանցումների հիմնական երկիրը: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը փաստացի սնվում է Ռուսաստանում գործող հայկական բիզնեսներով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հապճեպ կերպոով փորձում է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից և մերձենալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։

2024 թվականին Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների ծավալով երկրորդ տեղը զբաղեցրել է Ղրղզստանը։ Դեպի այս երկիր տրանսֆերտների ընդհանուր ծավալը հասել է 2,6 միլիարդ դոլարի։

Մեկ տարում Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների համակարգերով այդ երկիր է ուղարկվել 541,2 մլն դոլար: Վրաստանում ստացված դրամական փոխանցումների քանակով ևս Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում, այստեղ առաջին եռյակում են նաև ԱՄՆ-ն ու Իտալիան։ Միևնույն ժամանակ, Վրաստանը չի շտապում դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և հայտարարել է եվրաինտեգրման ծրագրերի մասին:

Նաև պարզվել է, որ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից Ադրբեջան տրանսֆերտների ծավալը կազմել է 410,7 մլն դոլար։ Դա նշանակում է, որ տարեկան տրանսֆերտներն Ադրբեջան հավանաբար կգերազանցեն անգամ Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները։ Համենայն դեպս Ադրբեջանն առնվազն չորրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից դրամական փոխանցումների ընդհանուր ցուցակում։ Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԿԲ) վիճակագրության դեպարտամենտի տնօրեն Սամիր Նասիրովը նշել է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջան փոխանցված գումարների ընդհանուր ծավալով Ռուսաստանը մեծ տարբերությամբ առաջատարն է։  «Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալով առաջին հնգյակում են Ռուսաստանը՝ 410,718 մլն դոլար, Թուրքիան՝ 130,332 մլն դոլար, ԱՄՆ-ը՝ 47,981 մլն դոլար, Վրաստանը՝ 26,574 մլն դոլար և Միացյալ Թագավորությունը՝ 25,52 մլն դոլար»,- նշել է Սամիր Նասիրովը։ Այնուամենայնիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, քան Ռուսաստանի հետ: Բացի դա ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանումից հետո, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են, քանի որ չսպասելով հետաքննության պաշտոնական արդյունքներին, Իլհամ Ալիևը շտապել է մեղադրել Ռուսաստանին վթարի համար, պահանջելով ներողություն խնդրել, մեղավորներին պատժել և տրամադրել փոխհատուցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը