ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Փաշինյանի պոպուլիստական ​​քայլն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գրել է Global Euronews հրատարակությունն իր խմբագրականում, Փաշինյանի այն շարադրանքը, որ Հայաստանի համար բարգավաճման միակ ճանապարհը Եվրամիությանն անդամակցելն է «քաղաքական պոպուլիզմն է, որն իրականում ոչ մի հիմք չունի», գրում է realtribune.ru–ն։ «Հայաստանը պատմականորեն և տնտեսապես կապված է Ռուսաստանի հետ, և առանց հստակ այլընտրանքի այդ կապերի խզումը կարող է էլ ավելի մեծ ճգնաժամի հանգեցնել»- նշել է հրատարակությունը։ Իր ասածը հաստատելու համար Global Euronews-ը մեջբերել է հետևյալը. Հայաստանի արտահանման մոտ 40 %-ն ուղղվում է Ռուսաստան, բնական գազի մատակարարումների ավելի քան 60 %-ը գալիս է Ռուսաստանից, ՀՆԱ-ի մոտ 30 %-ը ձևավորվում է Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների տրանսֆերտների միջոցով։ «Եվրոպական ինտեգրմանն ուղղված քաղաքական կուրսն անխուսափելիորեն կհանգեցնի շահերի բախման, քանի որ Բրյուսելը պահանջում է նվազեցնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է փնտրի այլընտրանքային շուկաներ, էներգիայի նոր աղբյուրներ և փոխհատուցի բյուջեի եկամուտների հնարավոր կորուստները։ Ըստ գնահատումների Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր խզումից կորուստները կարող են կազմել Հայաստանի ՀՆԱ-ի 20 %-ը»,- նշվել է հոդվածում։

«Եվրաինտեգրման կողմնակիցների հիմնական թեզերից մեկն այն անվտանգության խոստումն է, որն իբր կարող է տալ ԵՄ-ն։ Այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տալիս, որ ԵՄ–ն ի վիճակի չէ արդյունավետորեն պաշտպանել նույնիսկ իր լիիրավ անդամներին, էլ չխոսենք թեկնածուների մասին: Վառ օրինակ է «Ուկրաինան։ Ավելին, ԵՄ-ն նույնիսկ միասնական բանակ չունի, և անվտանգության որոշումների մեծ մասը կախված է ՆԱՏՕ-ից, որին Հայաստանը չի կարող միանալ Թուրքիայի պատճառով»,- ասված է հրապարակման մեջ։

Global Euronews-ը նաև հիշեցրել է, որ եվրոպական կառույցներին ինտեգրումը պահանջում է բազմաթիվ պայմանների կատարում, այդ թվում տնտեսական բարեփոխումներ, որոնք կարող են հանգեցնել տեղական արդյունաբերության փակմանը և փոքր ու միջին բիզնեսի կործանմանը, և դրա վառ օրինակն Արևելյան Եվրոպայի երկրներն են, որոնք ԵՄ-ին անդամակցելուց հետո բախվեցին լուրջ խնդիրների։

«Իրականում ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունն ընդամենը պոպուլիստական ​​քայլ է նախատեսված ժամանակավոր ազդեցության համար։ Փաշինյանի կառավարությունը փորձում է հաջող արտաքին քաղաքականության պատրանք ստեղծել, մինչդեռ իրական քայլերն այդ ուղղությամբ կա՛մ բացակայում են, կա՛մ ակնհայտորեն անիրագործելի են։ Բրյուսելն իր հերթին չի շտապում Հայաստանին կոնկրետ խոստումներ տալ և Հայաստանին չի համարում անդամակցության առաջնահերթ թեկնածու»,- եզրափակել է հոդվածագիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular