ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակամարտության պայմաններում ընտրություններ անցկացնելն անհնար է․ Զելենսկին նշել է պատճառները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացումը շարունակում է անհնարին մնալ օրենսդրական սահմանափակումների և անվտանգության զգալի ռիսկերի պատճառով։

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա. «2025 թվական» մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ընտրությունների թեման ակտիվորեն առաջ է քաշվում Ռուսաստանի կողմից, հնչում ԱՄՆ-ի շուրթերով, մինչդեռ Ուկրաինայի միջազգային գործընկերները երբեք պաշտոնապես չեն բարձրացրել այդ հարցը։

Զելենսկին ընդգծել է, որ նույնիսկ ընտրությունների կազմակերպման համատեքստում անվտանգությունը կմնա գլխավոր առաջնահերթությունը։

«Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար մենք պետք է երաշխավորենք դրանց անվտանգությունը, որպեսզի արդյունքները ճանաչվեն։ Ինչպե՞ս են մարդիկ քվեարկելու ճակատում կամ տարհանված տարածքներում: Սա հակասում է օրենքին և Սահմանադրությանը։ Ամենակարևորը անվտանգությունն է»,- ընդգծել է Զելենսկին։

Պետության ղեկավարը օրինակ է բերել գիշերային հարձակումներիս մեկը, երբ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 267 անօդաչու թռչող սարք է ուղարկել։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության իրական մտադրությունները, որը փորձում է ավելի շուտ քաոս ստեղծել, քան ձգտել խաղաղության:

Նախագահը նշել է, որ ընտրությունների անցկացումը առաջնագծում, մասնավորապես Սումիի և Խարկովի մարզերում կամ Կուպյանսկում, չափազանց դժվար է։

«Ինչպե՞ս կարող ենք ընտրություններ կազմակերպել այնտեղ, որտեղ մարդկանց տարհանում են։ Ինչպե՞ս են քվեարկելու առաջնագծում գտնվող զինվորները: Ո՞վ է վերահսկելու գործընթացը մարտական գոտիներում, միջազգային դիտորդները կկարողանա՞ն աշխատել, օրինակ, Պոկրովսկում»,- հռետորական հարցեր է տվել Զելենսկին:

Նա նաև նշել է, որ ուկրաինացիների զգալի մասը գտնվում է արտերկրում, և նրանց համար ընտրատեղամասեր կազմակերպելը զգալի ռեսուրսներ և ժամանակ է պահանջում։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային նախորդ տարվա գարնանը, սակայն ռազմական դրության պատճառով չկայացան։ 

Քվեարկությունը հետաձգվեց, քանի որ երկրի սահմանադրությունը թույլ չի տալիս ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում, որը հայտարարվել էր 2022 թվականի փետրվարի 24-ին՝ այն օրը, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում սկսեց  Ուկրաինայի ուղղությամբ՝ այն անվանելով «Հատուկ գործողություն»։

Ռուսաստանը, օգտագործելով ընտրությունների չկայացման այս փաստը, քանիցս հայտարարել է, որ Զելենսկիի լեգիտիմությունը «խիստ կասկածի տակ է»: Թրամփն ու վերջինիս վարչակազմը համաձայն է Պուտինի ու ՌԴ իշխանությունների պնդման հետ և կրկնել է ընտրությունների պահանջի մասին թեզը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular