Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակամարտության պայմաններում ընտրություններ անցկացնելն անհնար է․ Զելենսկին նշել է պատճառները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացումը շարունակում է անհնարին մնալ օրենսդրական սահմանափակումների և անվտանգության զգալի ռիսկերի պատճառով։

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա. «2025 թվական» մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ընտրությունների թեման ակտիվորեն առաջ է քաշվում Ռուսաստանի կողմից, հնչում ԱՄՆ-ի շուրթերով, մինչդեռ Ուկրաինայի միջազգային գործընկերները երբեք պաշտոնապես չեն բարձրացրել այդ հարցը։

Զելենսկին ընդգծել է, որ նույնիսկ ընտրությունների կազմակերպման համատեքստում անվտանգությունը կմնա գլխավոր առաջնահերթությունը։

«Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար մենք պետք է երաշխավորենք դրանց անվտանգությունը, որպեսզի արդյունքները ճանաչվեն։ Ինչպե՞ս են մարդիկ քվեարկելու ճակատում կամ տարհանված տարածքներում: Սա հակասում է օրենքին և Սահմանադրությանը։ Ամենակարևորը անվտանգությունն է»,- ընդգծել է Զելենսկին։

Պետության ղեկավարը օրինակ է բերել գիշերային հարձակումներիս մեկը, երբ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 267 անօդաչու թռչող սարք է ուղարկել։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության իրական մտադրությունները, որը փորձում է ավելի շուտ քաոս ստեղծել, քան ձգտել խաղաղության:

Նախագահը նշել է, որ ընտրությունների անցկացումը առաջնագծում, մասնավորապես Սումիի և Խարկովի մարզերում կամ Կուպյանսկում, չափազանց դժվար է։

«Ինչպե՞ս կարող ենք ընտրություններ կազմակերպել այնտեղ, որտեղ մարդկանց տարհանում են։ Ինչպե՞ս են քվեարկելու առաջնագծում գտնվող զինվորները: Ո՞վ է վերահսկելու գործընթացը մարտական գոտիներում, միջազգային դիտորդները կկարողանա՞ն աշխատել, օրինակ, Պոկրովսկում»,- հռետորական հարցեր է տվել Զելենսկին:

Նա նաև նշել է, որ ուկրաինացիների զգալի մասը գտնվում է արտերկրում, և նրանց համար ընտրատեղամասեր կազմակերպելը զգալի ռեսուրսներ և ժամանակ է պահանջում։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային նախորդ տարվա գարնանը, սակայն ռազմական դրության պատճառով չկայացան։ 

Քվեարկությունը հետաձգվեց, քանի որ երկրի սահմանադրությունը թույլ չի տալիս ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում, որը հայտարարվել էր 2022 թվականի փետրվարի 24-ին՝ այն օրը, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում սկսեց  Ուկրաինայի ուղղությամբ՝ այն անվանելով «Հատուկ գործողություն»։

Ռուսաստանը, օգտագործելով ընտրությունների չկայացման այս փաստը, քանիցս հայտարարել է, որ Զելենսկիի լեգիտիմությունը «խիստ կասկածի տակ է»: Թրամփն ու վերջինիս վարչակազմը համաձայն է Պուտինի ու ՌԴ իշխանությունների պնդման հետ և կրկնել է ընտրությունների պահանջի մասին թեզը:

Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ամենադիտված