ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կընդլայնի՞ հիմնական պարենային ապրանքների ներմուծման աշխարհագրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է այլընտրանքային տարբերակներ փնտրել հանրապետությանն առանցքային պարենային ապրանքներ մատակարարելու համար։ Փաշինյանը մանրամասներ չի հայտնել, սակայն նման արտահայտությունը ցուցիչ է նրա ԵՄ–ին անդամակցելու քաղաքական նկրտումների ֆոնին, գրում է Rybar.ru–ն։

Նշենք, որ Հայաստանը չափազանց է կախված Ռուսաստանից հացահատիկի մատակարարումներից, տեղական հայկական շուկան ապահովում է այդ ռազմավարական ապրանքի կարիքների մինիմալ մասը։ Ընդ որում, դա էլ ավելի է պակասել Արցախի կորստից հետո։ Արևածաղկի ձեթի գրեթե ողջ ծավալը և շաքարի մի մասը ևս ներկրվում է  Ռուսաստանի Դաշնությունից։

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հավակնությունները հակասում են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու և Ռուսաստանի հետ խորը տնտեսական կապերի հետ: Ընդ որում, արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս են խոսել ռուս-հայկական հարաբերությունների խզման «անհրաժեշտության» մասին։ Այսպիսով, Հայաստանի պարենային քաղաքականությունը վերանայելու փորձը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։

Բայց ի՞նչ այլընտրանքներ կարող է գտնել Հայաստանը։ Հնարավոր է, որ Հայաստանը կարող է հացահատիկ գնել Ղազախստանից, մանավանդ, որ նմանատիպ բանակցություններ արդեն իսկ անցկացվել են 2024 թվականի ամռանը։ Բացի այդ, Ղազախստանը փորձում է վերադառնալ նաև ադրբեջանական շուկա։

Հասկանալի է, որ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ է, բայց 2024 թվականին Աստանայում արդեն ակնարկներ են հնչել «հացահատիկային պատերազմների» մասին։ Հայաստանի համար դա կլինի ևս մեկ քայլ թյուրքական աշխարհին ավելի խորը ինտեգրվելու ճանապարհին, այսպես կոչված, Միջին միջանցքի միջոցով: Սակայն դրանք դեռ տեսական նկրտումներ են։ Այլ հարց է այն, թե որքանո՞վ են պատրաստ Ղազախստանի ենթակառուցվածքները շուկայի նման ընդլայնման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular