ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելագետը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին Հայաստանի միանալու պայմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, ապա ստիպված կլինի ամբողջությամբ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը վերջ կդնի Մոսկվայի հետ առևտրին, News.ru-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով Հայաստանը չի կարող լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ:

«ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը անհնար է համատեղել, քանի որ դրանք ազատ առևտրի գոտիներ են, որոնք իրենց շուկաները պաշտպանում են մյուս գոտու ապրանքներից։ Եթե ​​Հայաստանը միաժամանակ լինի դրանց մեջ, մաքսային պաշտպանության մեջ փոս կառաջանա։ Ավելին, եթե Երևանը միանա ԵՄ ազատ առևտրի գոտուն, ապա ԵՄ-ի խնդրանքով ստիպված կլինի ամբողջությամբ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Դա կլինի Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի, ինչպես նաև հանրապետության Եվրասիական միությանը մասնակցության ավարտը»,- ասել է Սիլաևը։

Եթե ​​Երևանը ընտրի եվրոպական ուղին, ապա չի կարողանա արագ վերականգնել իր տնտեսությունը և կկանգնի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական լուրջ հետևանքների առաջ, նկատել է արևելագետը։ Նրա խոսքով Ռուսաստանն է այդ երկրի առանցքային գործընկերը։ «Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանի առանցքային, եթե չասենք ամենամեծ առևտրային գործընկերն է։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների ապրանքաշրջանառությունը հանրապետության արտաքին առևտրի ահռելի մասն է կազմում։ Բացի այդ, Երևանը ռուսական էներգառեսուրսներն է գնում էժան գներով, չպետք է նաև մոռանալ ԵԱՏՄ աշխատաշուկա ազատ մուտք գործելու հնարավորության մասին»,- հավելել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը News.ru-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելուց հետո Հայաստանը կարող է դժվարությունների առաջ կանգնել։ Նա հիշեցրել էր Բուլղարիայի և Ուկրաինայի նախկին փորձը, որոնք նույնպես ցանկանում էին անդամակցել ԵՄ-ին, բայց միայն կորուստներ ունեցան։ Սենատորը նշել էր, որ նման հարց լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել ողջ հայ ժողովրդի կարծիքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 











Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular