ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Jerusalem Post. Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Իրանի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը պետք է օգնի Ադրբեջանին իրագործել Հայաստանի նկատմամբ իր բոլոր տարածքային պահանջները, քանի որ դա բխում է հրեական պետության շահերից։ Նման կարծիք է հայտնել հոդվածագիր Մորդեխայ Կեդարը իսրայելական The Jerusalem Post խոշոր հրատարակության համար իր հոդվածում, գրում է Eadaily.com–ը։ Այսինքն, հեղինակը կոչ է արել պաշտոնական Թել Ավիվին օգնել Բաքվին օկուպացնել Հայաստանը. «Իսրայելը պետք է աջակցի Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու Ադրբեջանի ծրագրերին, քանի որ դա կխզի Իրանի և Հայաստանի միջև տարածքային կապը, և դա բխում է Իսրայելի շահերից»։

Հոդվածում նշվել է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության կարևոր տարր է։ «Ի վերջո, դա միակ բարեկամ պետությունն է, որը սահմանակից է Իսլամական Հանրապետությանը և թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր տարածքը հետախուզական նպատակներով և, հնարավոր է, գործողություններ իրականացնելու համար»,- գրված է հոդվածում։

Հարկ է նշել, որ իսրայելցի փորձագետների կարծիքները Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ արմատապես տարբերվում են։ Հունվարի 27-ին նույն Jerusalem Post-ը հրապարակել էր Կեդարի հակառակորդներ Դեն Փերիի և Գիլեդ Շերի հոդվածը։ Նրանց կարծիքով, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կլինի ագրեսիա, որին Իսրայելը չպետք է օգնի կամ աջակցի, քանի որ դա կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը և արմատապես կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունն այնպես, որ ուղղակիորեն օգուտ կբերի Թուրքիային։ «Այդ միջանցքը Թուրքիան կապելով Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ  կընդլայնի թուրքական ազդեցությունը ողջ տարածաշրջանում։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիան կարող է հսկայական ազդեցություն ունենալ սիրիական նոր վարչակարգի վրա, թուրքական այդ գոտին կձգվի Կենտրոնական Ասիայից մինչև Հոլանի բարձունքների սահման»,- գրել էին Բաքվին աջակցելու հակառակորդները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular