ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեց երևանցիներին ստիպում են լքել իրենց տները, հարկերն անհասանելի են. Հայաստանի վարչապետը կարծում է, որ մայրաքաղաքի կենտրոնում թոշակառուների համար տեղ չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Հայաստանի աղքատ բնակիչներին սպասվում է ևս մեկ հարված՝ գույքահարկի բազմակի բարձրացումը, գրում է mk.ru–ն։ Դրույքաչափերի բարձրացման արդյունքում Երևանի կենտրոնում բնակարան ունեցող թոշակառուները կարող են ստիպված լինել վաճառել իրենց տները և տեղափոխվել, քանի որ չեն կարողանա վճարել հարկը։ Ի դեպ, դա հենց այն խորհուրդն է, որ տվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեց քաղաքացիներին։ Նա նրանց խորհուրդ է տվել տեղափոխվել ավելի էժան տարածքներ, կամ նույնիսկ ընդհանրապես հեռանալ մայրաքաղաքից։ Նա հարկերի բարձրացումը բացատրում է մայրաքաղաքում անշարժ գույքի թանկացմամբ։ 

Այս ամենն արդեն բողոքի տեղիք է տվել ընդդիմության ճամբարում։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ «վարչապետը չափազանց խեղաթյուրված է պատկերացնում անշարժ գույքի շուկայի օրենքները, և նա իրավունք չունի մարդկանց տեղափոխելու կոչ անել»։ Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտնել է նաև, որ Երևանի կենտրոնում բնակվողը 2024 թվականին գույքահարկ է վճարել 300.000 դրամ (715 եվրո), 2025 թվականին վճարելու է 450.000 դրամ (ավելի քան 1000 եվրո), իսկ մյուս տարի 600.000 դրամ (1000 եվրո): Միևնույն ժամանակ, ըստ նրա, «վերջին երեք տարվա ընթացքում նման բնակարանի արժեքը մոտ 50 տոկոսով չի աճել»։

Արդյունքում, ինչպես Ավետիսյանն է ասել, «քաղաքի կենտրոնում մենակ ապրող տարեց քաղաքացին իր տանը, որը ժառանգել է պապից, պետք է ծածկի գույքահարկն իր ամբողջ տարեկան թոշակով։ Եվ դա միայն նրա համար, որ կարողանա ապրել սեփական բնակարանում»։ Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում էր 50 հազար դրամ։ Այսինքն հարկի արժեքը հավասար է կենսաթոշակառուի տարեկան եկամուտին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular