ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատասխան է պահանջում. ինչո՞ւ Մինսկում ձերբակալեցին հայտնի հայ կին բլոգերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղեկությունը, որ հայուհի Ռոզա Բաբախանյանը ձերբակալվել է Բելառուսում, հայտնվել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան ոչ պաշտոնական աղբյուրներին հղումով։ Աղջկան մեղադրում են Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։ Դա ներառում է ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական ատելության կամ տարաձայնության հրահրում, ինչպես նաև զրպարտություն: Հաղորդվում է, որ ձերբակալության պատճառը համացանցում Ռոզայի մեկնաբանություններն են։ Հիմա պատրաստվում են բլոգերին արտաքսել, բայց ոչ թե հայրենիք՝ Հայաստան, այլ Ադրբեջան։

 «Առնվազն կարելի է խոսել Բելառուսում ձերբակալված Հայաստանի քաղաքացու նկատմամբ նպատակաուղղված գործողության մասին։ Ինչպես գիտենք, նա նաև Հայաստանի քաղաքացի է, իսկ Բելառուսում, մեր տեղեկություններով, միայն բնակվելու թույլտվություն ունի։ Հաշվի առնելով ներկայիս ոչ թե Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները, այլ կոնկրետ Բելառուսի նախագահի վերաբերմունքը, մենք բոլոր իրավունքներն ունենք հավատալու, որ նման վտանգ, սպառնալիք կա», – ասել է հայ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանը radiosignal.news–ի հետ զրույցում։

Մինսկի և Երևանի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ պարզվեց, որ Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի համար։ Այնուհետև Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուր մեղադրող հայտարարություններ փոխանակեցին, իսկ Երևանում հայտարարեցին, որ հայ քաղաքական գործիչներն այլևս Բելառուս չեն այցելելու։ 

Ըստ Պողոսյանի բլոգերի կալանավորման հետ կապված ներկայիս միջադեպը կարող է լինել Բելառուսի և Հայաստանի միջև հակադրության շարունակությունը։  «Մենք գիտենք, որ նրա մոտ են եկել ՕՄՕՆ-ականները, 2 օր հետո տարել են, որոշել են 15 օրով կալանավորել: Նրան մեղադրում են ատելություն հրահրելու մեջ: Բայց ի՞նչ ատելություն։ Մենք կարծում ենք, որ Բելառուսը պետք է անհապաղ ազատ արձակի նրան, նույնիսկ, եթե նա ինչ որ մեկնաբանություն է գրել նախագահի մասին, դա չի կարող հիմք հանդիսանալ անձին կալանքի տակ դնելու համար։ Բայց վախենալ աղջկանից բնակվելու թույլտվություն ունեցող հայից, նրան այդպես պատժել»,- հավելել է Պողոսյանը։

Ավելացնենք, որ Երևանը չի նախատեսում վերադարձնել իր դեսպանին Բելառուս, ըստ մամուլի հրապարակումների, անցյալ տարվա հունիսին նրա հետկանչից հետո դիվանագետը չի վերադարձել Մինսկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular