ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Չեմերիս. Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին վտանգ է ներկայացնում երկրի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացն իրական հեռանկար չունի և կարող է լուրջ վտանգներ ներկայացնել երկրի համար, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պատգամավոր Ռոզա Չեմերիսը, գրում է sila-rf.ru–ն։ Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է արևմտամետ ուժերի նախաձեռնած օրինագիծը ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու համար, չնայած այն հանգամանքին, որ դաշինքն ինքը Հայաստանին անդամակցություն չի առաջարկել։

Չեմերիսն ընդգծել է, որ այդ գործընթացն ապագա չի խոստանում և կարող է հանգեցնել զգալի տնտեսական կորուստների։ Նա բացատրել է, որ Հայաստանն արդեն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, և եթե շարունակի ԵՄ-ին անդամակցելու իր ուղին, երկիրը ստիպված կլինի ընտրություն կատարել այդ տարբեր ասոցիացիաների միջև։ Պատգամավորի խոսքով անհնար է միաժամանակ մաս կազմել անհամատեղելի միջազգային կառույցներին:

Բացի այդ, Չեմերիսը կասկած է հայտնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք Հայաստանը կկարողանա ստանալ Եվրամիությունից։ Նա նշել է, որ արդյունքում երկիրը կարող է հայտնվել ոչ թե ԵՄ-ի, այլ, ավելի հավանական է, Թուրքիայի պաշտպանության տակ, ինչը պոտենցիալ հղի է աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներով։

Օրինագծի նախաձեռնողի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը զեկուցել էր, որ փաստաթուղթը չի նախատեսում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացում, այլ ընդամենը գործընթացի սկիզբն է։ Նա նաև խոստովանել էր, որ ԵՄ թեկնածու երկրներից և ոչ մեկը նախկինում նման օրինագծեր չի ընդունել:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկվող օրենքը որակել է իրավաբանորեն անհեթեթ նշելով, որ դա ընդամենը հռչակագիր է և կարող է սպառնալ Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաներում ազատ առևտրին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու մասին օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու գործընթացի մեկնարկի ազդանշան և կկարգավորի իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հաշվի առնելով այդ իրավիճակը։

Ընդդիմության ներկայացուցիչները նաև մատնանշել են նախագծում առկա սահմանադրական հակասությունը՝ նշելով, որ «Ժողովրդի կամքն արտահայտող Հայաստանի Հանրապետություն» արտահայտությունը չի կարող օգտագործվել առանց քաղաքացիների իրական կամքը հաստատող հանրաքվե անցկացնելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular