ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում խոսել են դեպի Եվրամիություն շրջվելու Հայաստանի որոշման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիքը Gazeta.Ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանին Եվրամիությունում (ԵՄ) «գրկաբաց» չեն ընդունի սեփական խնդիրների առատության պատճառով, գրում է mk.ru–ն։ Խորհրդարանականը կարծում է, որ ԵՄ–ին անդամակցելուց երկիրն անվտանգության երաշխիքներ չի ստանա։ Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցը, շրջադարձ կատարելով ԵՄ-ի օգտին, Հայաստանը պետք է հասկանա, որ անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ասոցիացիաներին, որոնք իր համար կարևոր և ձեռնտու են թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական տեսանկյունից, անհնար է լինելու, և Երևանը չի կարողանա «միաժամանակ նստել երկու աթոռի վրա»։

Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու միջոցով այդ երկրին խոստացված անվտանգությանը, ապա, ըստ Բելիքի, նման երաշխիքները խիստ կասկածելի են հաշվի առնելով բուն միության ներսում առկա հակասությունները և անկայունությունը։ Պատգամավորը պնդել է, որ ընդհանուր առմամբ միամտություն է ԵՄ անդամակցությունը որպես մեծ օրհնություն ընկալելը, քանի որ Եվրոպայում, որն ինքն էլ է բախվում խնդիրների մի ամբողջ շղթայի, ոչ մեկին «գրկաբաց» չեն ընդունում։

Պատգամավորը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունն ավելի շատ հայ քաղաքական գործիչներից է գալիս, քան երկրի քաղաքացիներից։ Կարևորն այն է, որ այն վեկտորը, որն իր համար ընտրում է երկրի ղեկավարությունը, չպետք է հակառակ գնա իր քաղաքացիների ցանկությանը, և հարցն այն է, թե արդյո՞ք դա իսկապես «ժողովրդի կամքն է», ինչպես ցանկանում են ներկայացնել հայ քաղաքական գործիչները, եզրափակել է հրատարակության զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular