ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կանխատեսել են Փաշինյանի պարտությունը հաջորդ ընտրություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում չունի լեգիտիմություն, նրան սատարում է երկրի քաղաքացիների առավելագույնը 11 %-ը, news.ru-ի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով կառավարության ներկայիս ղեկավարը կպարտվի հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2026 թվականին։

«Փաշինյանն իրականում ոչ լեգիտիմ է: Տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նրան աջակցում է Հայաստանի բնակչության առավելագույնը 11 %-ը։ Նրան մնում է միայն վարչական ռեսուրսը։ Ես ընդունում եմ, որ այս բոլոր տարօրինակությունները, ներառյալ ուղիղ հեռարձակմամբ ձվածեղ պատրաստելու մասին պատմությունը, ուշադրություն գրավելու համար էժան շոուի տարրեր են: Դրանք հուսահատ փորձեր են, ընդ որում ոչ այնքան իմաստալից։ Բայց դա նրան դժվար թե օգնի, կարծում եմ 2026 թվականի առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա կպարտվի»,- ասել է Թևանյանը։

Ըստ քաղաքական գործչի Փաշինյանը խամաճիկ է Արևմուտքի ձեռքում, նա աշխատել է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության՝ պատերազմի կուսակցության հետ: Թևանյանը կարծում է, որ ԱՄՆ-ում իշխանափոխությամբ Փաշինյանն աշխարհաքաղաքական որբ է դարձել։ Հիմա էլ նա հանդիպելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ փորձում է ցույց տալ, որ ինքը նորմալ հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, չնայած փաստացի նա դրանով իսկ ստորացնում է իրեն:

Ավելի վաղ Փաշինյանը շփոթվել էր և սկսել արդարանալ այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը մամուլի ասուլիսում նրան հարցրել էր, թե ինչո՞ւ էր ձվածեղ պատրաստում ուղիղ եթերում, երբ երկրում և աշխարհում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում։ Բացի այդ, լրագրողը հիշեցրել էր, թե ինչպես էր Փաշինյանը մուրճը թափահարում և սպառնում «բոլորին ծեծել»՝ նկատի ունենալով ընդդիմությանը։ Սակայն վարչապետը չի կարողացել հիշել, որ ինքը հենց այդ խոսքերն է ասել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular