ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք չէ առաջ ընկնել. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ–ին Հայաստանի միանալու հարցը հեռու է նոր լինելուց, սակայն վերջերս դրա արդիականությունը մեծացել է, գրում է iz.ru–ն։ Մոսկվան կասկածում է, որ Երևանի ընտրած կուրսը կարող է անցավ լինել, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հավասարակշռությունը կարող է դառնալ անկայուն ռազմավարություն։ «Որքան ես եմ հասկանում, հայ ընկերներն ասում են, որ ԵՄ–ի հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հավելելով, որ այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այդ երկվեկտոր մոտեցումը, ինչ-որ պահի պետք է որոշում կայացվի։

Դեռևս 2024 թվականի փետրվարին են Բրյուսելն ու Երևանը որոշել սկսել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացն սկսելու մասին օրինագծին և ուղարկել այն խորհրդարան։ Պաշտոնական մակարդակով Երևանն ընդգծում է, որ օրինագիծը չպետք է ընկալվի որպես ԵՄ–ին անհապաղ անդամակցության հայտ։ Դրա հիմնական նպատակն է ցույց տալ Հայաստանի պատրաստակամությունը գործնական աշխատանքի միությանը մերձենալու համար։

Եվրոպան ընդունում է, որ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը մեծ թափ է հավաքում, որ Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա»,– ասել են  iz.ru–ին Եվրահանձնաժողովում ավելացնելով, որ դա ցույց է տալիս վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 միլիոն եվրոյի չափով Հայաստանին աջակցությունը: Նաև հիշեցրել են, որ 2024-2027 թվականներին «Հայաստանի կայունություն և աճ» ծրագրի միջոցով ԵՄ-ն ավելացրել է ֆինանսական աջակցությունը 270 միլիոն եվրոյով։ Ինչ վերաբերում է եվրաինտեգրման մասին օրենքի նախագծին, ապա Բրյուսելում խոստացել են այն քննարկել հայ գործընկերների հետ։ «Միևնույն ժամանակ, արդեն իսկ ակտիվ աշխատանք է տարվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տալիս Հայաստանին մոտենալ ԵՄ չափանիշներին», - ասվել են ԵՀ-ում։ Այսպիսով, թեև ԵՄ անդամակցության հարցն իրավական առումով դեռ օրակարգում չէ, բայց Հայաստանն արդեն գնում է դեպի Եվրամիության հետ ավելի խորը գործընկերություն։

Հայ հասարակության մեջ ակտիվ քննարկում է ծավալվում երկրի հնարավոր եվրոպական ապագայի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելը հանրապետության համար տնտեսական և քաղաքական նոր հեռանկարներ կբացի, իսկ ոմանք մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման: Հայ քաղաքական գործիչների և փորձագետների միջև կոնսենսուս չկա: Ընդդիմությունը թերահավատորեն է վերաբերվում երկվեկտոր քաղաքականության հեռանկարին այն համարելով անհնարին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը iz.ru–ին տված հարցազրույցում քննադատել է օրինագիծը։ Նրա խոսքով այն «հստակ իրավական ձև չունի»։ «Ընդդիմության մի մասը կարծում է, որ դա անհնար է, և նույնիսկ իշխանությունները կոնկրետ տեսակետ կամ դիրքորոշում չունեն։ Պարզապես անհնար է լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Մեր պատգամավորները հստակ հայտարարել են, որ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ։ Երբ խորհրդարանում քննարկումը տեղի ունենա, մենք ևս մեկ անգամ կհայտնենք մեր դիրքորոշումը»,– նշել է Գեղամ Մանուկյանը։

Նա նաև մեղադրել է եվրոպական վեկտորի կողմնակիցներին բնակչությանը հնարավոր ռիսկերը չբացահայտելու մեջ։ Ըստ նրա օրինագիծն առաջ քաշող ուժերն անտեսում են այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում առկա կապերն ու շրջանառությունը խզելու դեպքում վտանգի առաջ է կանգնում։ «Շատ արևմտամետ կուսակցություններ ասում են, որ մենք պետք է ազատվենք ԵԱՏՄ–ից, բայց չեն նշում դրա արժեքը և այն քայլերը, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի Եվրոպայում շուկաներ ձեռք բերելու համար։ Տասնամյակներ շարունակ այնտեղ շուկաներ գտնելն անհնար է եղել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

ԵԱՏՄ կանոնները թույլ չեն տալիս դրա անդամ երկրներին զուգահեռ մասնակցել այլ տնտեսական ասոցիացիաներին, որոնք ենթադրում են ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, և հատկապես նրա անդամակցումը Եվրամիությանը, անխուսափելիորեն շահերի բախում կառաջացնի ԵԱՏՄ մյուս անդամների հետ: Եթե հանրապետությունը դուրս գա միությունից, ապա բոլոր առևտրային ռեժիմները կվերանայվեն, այդ թվում առանց մաքսատուրքի մուտքը ռուսական շուկա։ Ցավալի է լինելու ներկրվող հացահատիկի, կերի ու պարարտանյութերի թանկացումը, ինչը կհարվածի երկրի գյուղատնտեսության և սպառողական ոլորտներին։ Բացի դա Հայաստանի տնտեսության առանցքային առանձնահատկություններից մեկը նրա մեծ կախվածությունն է միգրանտների տրանսֆերտներից և սփյուռքից ստացվող օգնություններից, այսինքն Հայաստանի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ կայուն տնտեսական կապերի պահպանումը։

ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալը և այլ շուկաներ վերակողմնորոշումը կպահանջի հարմարվողականության երկար շրջան, որը կարող է տևել երեքից հինգ տարի։ Ըստ IMEMO RAS-ի վերլուծական տվյալների Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր կրճատումից կորուստները կլինեն ՀՆԱ-ի 20 %-ի չափով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի կենսամակարդակի վատթարացման և բնակչության, հատկապես որակյալ կադրերի արտահոսքի ավելացման: Միգրացիան դեպի ԵՄ երկրներ կամ Ռուսաստանի Դաշնություն կարող է լայն տարածում գտնել։ Ռուսական բիզնեսի համար ինտեգրացիոն ասոցիացիայից Հայաստանի դուրս գալը նույնպես ռիսկեր է պարունակում, սակայն դրանց մասշտաբներն անհամեմատելի են այն տնտեսական կորուստների հետ, որոնք կրելու է ինքը՝ Հայաստանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular