ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը դժկամությամբ է արձագանքում ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։ Շուրջ 12 օր կոմբինատի աշխատանքները կազմալուծվել են մի փոքր խումբ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով։ Պարզ են ապօրինի ակցիաների կազմակերպիչները, բայց դեռ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

ԶՊՄԿ-ն նախօրեին հայտարարությունն էր տարածել, նշել, որ ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ «Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Կոմբինատի բավական խիստ հայտարարությունից հետո միայն Քննչական կոմիտեն բարեհաճեց քրգործ հարուցել, մինչդեռ կոմբինատի 25 տոկոսի սեփականատեր պետությունը հենց առաջին օրվանից պետք է արձագանքած լիներ։

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին երեկ տված հարցազրույցում նշում է, թե ժամանակին պատահական ոչ ոք չէր կարող կոմբինատից շահ ստանալ, ԶՊՄԿ-ն պետություն էր պետության մեջ, իսկ կոմբինատի ռեսուրսներն օգտագործվում էին որոշակի խմբակների շահերի սպասարկման համար։ Այսօր գողությունները վերացվել են, ամեն բան արվել է կոմբինատն ի շահ ժողովրդի և պետության ծառայեցնելու համար։ Կոմբինատը թիվ մեկ հարկատուն է, ՀՀ տնտեսության ողնաշարը, և դրա դեմ գործողությունները գործողություններ են ընդդեմ Հայաստանի։

Դիանա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular