ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրամիջnցների վաճառքը «Telegram»-ով շարունակվում է

ԻՐԱՎՈՒՆՔ

Թմրամիջոցի վաճառքը «Տելեգրամ» հավելվածի միջոցով, կարծես, դարձել է սովորական երևույթ, իսկ ի՞նչ է անում ՆԳՆ–ն.․․

Մոտ մեկ ամիս առաջ MediaHub-ի լրագրողը «Տելեգրամ» հավելվածով տարօրինակ հաղորդագրություն էր ստացել «А...»՝ վստահաբար կեղծ անունով օգտատիրոջից։ Հաղորդագրության մեջ տեսանյութ էր և կայքի հղում, տեսանյութը դիտելուց պարզվեց, որ թմրամիջոցների տարածմամբ և վաճառքով զբաղվող կայքի հետ գործ ունեինք,  որտեղ առաջարկում էին գնել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ ՆԳՆ–ից մեզ պատասխանել էին, թե կառույցը տեղյակ է և աշխատանքներ են տարվում։

Սակայն, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ըստ երևույթի, այնքան զբաղված է, որ այսպիսի փոքր կայքերին ու էպիզոդներին ուշադրություն չի դարձնում: Պարզվեց, որ կայքը շարունակում է գործել, հանգիստ արգելված միջոցների վաճառք իրականացնել. ահազանգ ունենք մեր ընթերցողից, որից պարզ է դառնում, որ խնդիրը լուծված չէ։

««Տելեգրամ» հավելվածիս հաղորդագրություն եկավ С... անունով օգտատիրոջից, բացեցի, իսկ այնտեղ տեսանյութ և կայքի հղում էր: Տեսանյութը նայելուց հասկացա, որ թմրամիջոցների տարածմամբ և վաճառքով զբաղվող կայք է, թե ինչպե՞ս են ինձ ուղարկել, ինչո՞ւ ՆԳՆ ոչինչ չի անում, պարզ չէ։ Այսպես են անում, այս կայքը ուղարկում են, օրինակ, 15 տարեկան երեխային, իսկ եթե նա այդպիսի հաղորդագրություն ստանա, իսկ եթե ցանկանա գնե՞լ, ինչո՞ւ չեն զբաղվում»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։

Արդյո՞ք ՆԳՆ-ն չի գտել այդ օգտատիրոջը մեր ահազանգից հետո․ MediaHub-ը փորձեց ճշտել, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։ ՆԳՆ-ից պատասխանեցին, որ աշխատանքներ են տարվում և զբաղվում են։ Փաստացի, ՆԳՆ-ն այնքան դանդաղ է այդ ամենով զբաղվում, որ հնարավորություն է տալիս հանցագործներին անթաքույց առաջ տանել իրենց սև գործը և օրը ցերեկով ազատ թմրամիջոցների վաճառք իրականացնել ՀՀ–ում։

Նշենք, որ «Տելեգրամով» թմրանյութ վաճառելը, ցավոք, շատ տարածված երևույթ է, այս տարիների ընթացքում բավականին շատ են եղել դեպքերը, որ ՀՀ քաղաքացիները «Տելեգրամ»-ով թմրանյութ իրացնելու նպատակով գրանցված անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, նախապես փաթեթավորել և տեղադրել դրանք Երևան քաղաքի տարբեր հասցեներում, ինչպես նաև ՀՀ մարզերում։

ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ շատ են դեպքերը, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները բացահայտվել են, ձերբակալվել, սակայն փաստ է, որ թմրամիջոցների տարածումը շարունակում է մնալ ՀՀ ՆԳՆ օրակարգի գլխավոր հարցերից մեկը, հատկապես, որ այս հարցում հաջողությունները քիչ են: Իսկ ամենաողբերգականն այն է, որ թմրամիջոցների ապօրինի վաճառքը մտել է նաև կրթական հաստատություններ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular