ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է պայմանագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել 400 անօդաչու թռչող սարքերի մատակարարման երեք պայմանագիր՝ ԱԹՍ-ներում չինական արտադրության մասերի օգտագործման պատճառով: Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրներին։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, միջին բարձրության 200, 100 ծանր և 100 թեթև լոգիստիկ դրոնների մատակարարման՝ չեղարկված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլրդ ռուփի (26,3 մլն դոլար). պայմանագրերն ստորագրվել են 2023 թվականին բանակի արտակարգ գնումների դրույթների շրջանակներում՝ Չեննայում տեղակայված ընկերության հետ: ԱԹՍ-ները, առաջին հերթին, նախատեսված էին տեղակայել Չինաստանի հետ փաստացի վերահսկողության 3488 կիլոմետրանոց գծի երկայնքով:

«Ցավոք, զինված ուժերի համար արտադրվող անօդաչու թռչող սարքերում որոշ հնդկական ընկերություններ օգտագործում են չինական բաղադրիչներ և էլեկտրոնիկա։ Դա կիբեռանվտանգության լուրջ սպառնալիք է՝ տվյալների անվտանգության և գործողությունների խախտման հնարավորությամբ։ Հակառակորդը կարող է ստանալ անօդաչու թռչող սարքի վերահսկողությունը և խլացնել այն: Էլեկտրոնիկայում կարող է լինել անվերահսկելի մաս, որով շրջանցվում են անվտանգության միջոցառումները», - պարզաբանել է թերթի աղբյուրը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱԹՍ-ների նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական ու դիտորդական առաքելությունների ժամանակ Հնդկաստանի բանակը բախվել է անօդաչուների աշխատանքի մի շարք խափանումների:

Հնդկաստանի և Չինաստանի միջև հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր պատկանելության, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսային լեռնային տարածքի մի հատվածի վերաբերյալ առկա է երկարամյա տարածքային վեճ: Փաստացի վերահսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջև սահմանը, անցնում է Լադակհ բարձրալեռ սահմանային տեղամասում:

Լադակհում փաստացի վերահսկողության գծի երկայնքով պարեկության կարգի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Նյու Դելին և Պեկինը պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հնդկական Ani գործակալությունը, հղում անելով պաշտոնական ռազմական աղբյուրներին, ավելի ուշ հայտնել է, որ Հնդկաստանն ու Չինաստանն ավարտել են այդ տարածաշրջանում զորքերի տեղակայումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular