ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժերար Պիկե. «Ոսկե գնդակը» պետք է Բուֆոնը ստանա

ՍՊՈՐՏ

Shamshyan.com/«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այս մրցաշրջանում արժանի է «Ոսկե գնդակին»:

«Շատ լավ կլիներ, եթե «Ոսկե գնդակը» ստանաը Բուֆոնը: Նա հաղթել է Իտալիայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում, այժմ էլ Չեմպիոնների Լիգան նվաճելու հնարավորություն ունի:

Այս մրցաշրջանի և ընդհանրապես իր կարիերայի համար նա վաստակել է այդ մրցանակը: Լավ կլիներ, որ Լև Յաշինից հետո ևս մեկ դարպասապահ ստանար «Ոսկե գնդակը»:

«Ոսկե գնդակի» մյուս հավակնորդներից կընդգծեի Մեսիին, որը աշխարհի լավագույն խաղացողն է և պատմության լավագույն ֆուտբոլիստը: Այս տարի նա կնվաճի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը»: Երկուսն էլ արժանի են մրցանակին», ասել է Պիկեն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular