Ժերար Պիկե. «Ոսկե գնդակը» պետք է Բուֆոնը ստանա
ՍՊՈՐՏShamshyan.com/«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այս մրցաշրջանում արժանի է «Ոսկե գնդակին»:
«Շատ լավ կլիներ, եթե «Ոսկե գնդակը» ստանաը Բուֆոնը: Նա հաղթել է Իտալիայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում, այժմ էլ Չեմպիոնների Լիգան նվաճելու հնարավորություն ունի:
Այս մրցաշրջանի և ընդհանրապես իր կարիերայի համար նա վաստակել է այդ մրցանակը: Լավ կլիներ, որ Լև Յաշինից հետո ևս մեկ դարպասապահ ստանար «Ոսկե գնդակը»:
«Ոսկե գնդակի» մյուս հավակնորդներից կընդգծեի Մեսիին, որը աշխարհի լավագույն խաղացողն է և պատմության լավագույն ֆուտբոլիստը: Այս տարի նա կնվաճի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը»: Երկուսն էլ արժանի են մրցանակին», ասել է Պիկեն: